«Շքամուտքի մոտ մի քանի հոգի դիմավորել են եղբորս ու ֆիզիկական բռնության ենթարկել։ Շտապ օգնություն են կանչել և հավանաբար կտեղափոխվի հիվանդանոց»,- գրել է «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության նախագահ Զուրաբ Ջափարիձեն։ Գիա Ջափարիձեն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Գիա Ջափարիձեն ներկայում դասախոս է Վրաստանի համալսարանում և Իլիա Ճավճավաձեի կենտրոնի խորհրդի անդամ է։ Մինչ այդ զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ՝ եղել է Հունաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան հյուպատոսական աշխատակից և խորհրդական, Եվրոպական հարցերի դեպարտամենտի խորհրդական, Պորտուգալիայի Հանրապետությունում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար, դեսպանի պաշտոնակատար, Կիպրոսի Հանրապետությունում Վրաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնակատար։
- Մայիսի 8ին ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության անդամ Դիմիտրի Չիքովանին հարձակման և ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Չիքովանին բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում։ Հարձակմանը նախորդել էր ապրիլի 23-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, թե ռուսական օրենքի դեմ անցկացվող ակցիաներին «Դավիթ Կեզերաշվիլիի և Դիմա Չիքովանիի կողմից 1000 լարիով են ֆինանսավորվող» մարդիկ են մասնակցում։ Չիքովանին «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր և Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի կնոջ եղբայրն է։
- Մայիսի 3-ին Թբիլիսիում բողոքի ակցիային մասնակցող երիտասարդները հարձակման են ենթարկվել։ Հարձակվողներից մի քանիսը բացահայտվել են լրատվամիջոցների կողմից: Նրանք «Վրացական երազանքի» հետ առնչություն ունեցող անձինք են, այդ թվում՝ մի քանի մարզիչներ, որոնք ֆինանսավորվում են բյուջեից։
- Մայիսի 5-ին Լանչխութիում ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի ակտիվ մասնակից, ուսուցիչ Լադո Աբխազավան և նրա որդին հարձակման են ենթարկվել իրենց շքամուտքից դուրս գալու ժամանակ։
- Մայիսի 7-ին Թբիլիսիում Շվեդիայի դեսպանատնից դուրս գալուց հետո հարձակման են ենթարկվել «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Գիորգի Կլդիաշվիլին և «Ֆորմուլա» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Կլդիաշվիլին հարձակման պահին հարցազրույց է տվել «Ֆորմուլա»-ին։
Մեղադրանք է առաջադրվել միայն մեկ անձի, ով հարձակվել է Լադո Աբխազավայի և նրա որդու վրա։ Դատախազության պահանջով դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ է կիրառել՝ 4 հազար լարիի չափով։
Ներքին գործերի նախարարությունը հարձակման այլ փաստեր չի հետաքննել։
