Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության անդամ Դիմիտրի Չիքովանին հարձակման և ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Չիքովանին բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում։ Հարձակմանը նախորդել էր ապրիլի 23-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, թե ռուսական օրենքի դեմ անցկացվող ակցիաներին «Դավիթ Կեզերաշվիլիի և Դիմա Չիքովանիի կողմից 1000 լարիով են ֆինանսավորվող» մարդիկ են մասնակցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Մուտքի դռան մոտ թաքնված էին գլխարկներով երկու հոգի, ամեն ինչ շատ հանկարծակի տեղի ունեցավ։ «Վրացական երազանքի» վախկոտ «տիտուշկաները» ուղիղ 3 րոպեից փախան։ Սա ռուսական ռեժիմ է, սա ռուսական օրենք է, այն արդեն գործում է, և վրաց ժողովրդին ոչինչ չի կարող կանգնեցնել։ Ես ուզում եմ ասել իմ ընկերներին, այն մարդկանց, ովքեր արդեն երեք շաբաթ է փողոցում բողոքում են ռուսական օրենքի դեմ, այս ռեժիմը վերջացել է, մեզ չեն կարող վախեցնել, չեն կարող մեզ ծնկի բերել, սա ոչինչ, սա նրանց վերջն է»,- ասել է Չիքովանին Formula-ի եթերում։
- Մայիսի 3-ին Թբիլիսիում բողոքի ակցիային մասնակցող երիտասարդները հարձակման են ենթարկվել։ Հարձակվողներից մի քանիսը բացահայտվել են լրատվամիջոցների կողմից: Նրանք «Վրացական երազանքի» հետ առնչություն ունեցող անձինք են, այդ թվում՝ մի քանի մարզիչներ, որոնք ֆինանսավորվում են բյուջեից։
- Մայիսի 5-ին Լանչխութիում ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի ակտիվ մասնակից, ուսուցիչ Լադո Աբխազավան և նրա որդին հարձակման են ենթարկվել իրենց շքամուտքից դուրս գալու ժամանակ։
- Մայիսի 7-ին Թբիլիսիում Շվեդիայի դեսպանատնից դուրս գալուց հետո հարձակման են ենթարկվել «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Գիորգի Կլդիաշվիլին և «Ֆորմուլա» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Կլդիաշվիլին հարձակման պահին հարցազրույց է տվել «Ֆորմուլա»-ին։
Մեղադրանք է առաջադրվել միայն Լադո Աբխազավայի և նրա որդու վրա հարձակվող մեկ անձի նկատմամբ՝ Լանչխութիի շտապօգնության վարորդ Կոբա Փիփիաշվիլիին։ Դատախազությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց պահանջել է գրավ կիրառել։ Օզուրգեթիի դատարանը մեղադրյալի նկատմամբ գրավ է կիրառել 4 հազար լարիի չափով։ Հարձակման այլ փաստեր ներքին գործերի նախարարությունը չի հետաքննել՝ չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցները բացահայտել են հարձակվողներին:
Մայիսի 8-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արդեն հրապարակավ հայտարարեց, որ կուսակցական կառույցների միջոցով իրենք ստեղծելու են տվյալների բազա, որտեղ տեղեկատվություն կհավաքվի բոլոր այն մարդկանց մասին, «ովքեր ներգրավված են բռնության, այլ անօրինական գործողությունների, սպառնալիքների և շանտաժի մեջ կամ հրապարակայնորեն հավանություն են տալիս նման գործողություններին»:
