Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդները հայտարարել են, որ խորհրդարանական ընտրություններից հետո պետք է քննարկեն, թե ովքեր են լինելու ժամանակավոր, այսպես կոչված տեխնիկական կառավարության կազմում։ Նրանց խոսքով՝ այսօրվա հանդիպմանը կոնկրետ անուն-ազգանուններ չեն քննարկվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Այս երկրում իշխանությունը պատկանում է վրաց ժողովրդին։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ ցանկացած թեկնածու կամ թեկնածություններ պետք է դիտարկվի ընտրություններից հետո, և մենք դա շատ պարզ ասել ենք [նախագահին]: Որևէ թեկնածուի մասին խոսք չի եղել։ Մենք վրաց ժողովրդի հետ միասին պետք է կենտրոնանանք համոզիչ հաղթանակի և երկիրը եվրոպական կուրսին դնելու վրա։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա թեկնածուների քննարկում չի եղել։ Մենք խորապես համոզված ենք, որ ընտրությունները և դրանց արդյունքներն այս երկրում պատկանում են ժողովրդին, և այս ընտրությունների արդյունքում մնացած բոլոր հարցերը պետք է քննարկվեն Խարտիայի [«Վրացական խարտիայի»] շրջանակներում։ ...
Վրաց ժողովրդի ընտրությունը գերակա է։ Պետք է սպասել հոկտեմբերի 26-ին, հաղթելու, խաղաղ ճանապարհով այս հաղթանակը ձևակերպելու համար, և ըստ այդմ, Խարտիայի շրջանակներում նախագահը, որպես այս իշխանության փոխանցման և նոր կազմի ձևավորման երաշխավոր, լինելու է գլխավոր դերակատարը»,- ասել է Մամուկա Խազարաձեն։
Նույնը կրկնել է Լևան Ցուցքիրիձեն, ով «Ուժեղ Վրաստան» կոալիցիայում ընդգրկված «Ազատության հրապարակ» քաղաքական շարժման հիմնադիրն է։ Ցուցքիրիձեի խոսքով, եվրոպական ժողովրդավարական երկրներում կառավարությունները ձևավորվում են ընտրողների կամքը հասկանալուց հետո։
«Կոնկրետ անձի կամ կազմի մասին խոսք չի եղել։ Մենք քննարկեցինք նախընտրական գործընթացը, խոսեցինք «Վրացական խարտիայի» իրականացման և այն մասին, որ վրաց ժողովրդի կամքը, որը պետք է արտահայտվի ընտրություններում, պետք է վճռորոշ լինի, ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում է։ Որևէ անվան, որևէ կաբինետի կազմի մասին խոսք չի եղել, և իմ կարծիքով՝ դա ճիշտ է»,- ասել է Ցուցքիրիձեն։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 7-ից խորհրդակցություններ է սկսել քաղաքական կուսակցությունների հետ՝ «Վրացական խարտիայով» նախատեսված ժամանակավոր կառավարության թեկնածուների ընտրության համար։ Մինչ այդ, «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել էր, որ արդեն ընտրել է վարչապետի թեկնածուի, ով չունի քաղաքական անցյալ։ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և անհրաժեշտ է բանակցություններ սկսել նախարարի պաշտոնի կոնկրետ թեկնածուների շուրջ։
