Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը չեղարկել է անցած տարի տրված լիցենզիան, որով 49 տարի ժամկետով Ռաճայում և Քվեմո Սվանեթիում գտնվող 104 712 հա անտառը փոխանցվում էր ռուս օլիգարխի գործընկեր Դավիթ Խիդաշելիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը ուժը կորցրած է ճանաչել «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ-ին Ռաճայում որսորդական տնտեսություն կազմակերպելու հատուկ լիցենզիա տալու մասին 2022 թվականի մարտի 23-ի N38/S հրամանը։ Ըստ այդմ, վերացվել է նշված հրամանի հիման վրա տրված հատուկ որսորդական տնտեսության լիցենզիան (թիվ 000019)։
«Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ ընկերության կողմից լիցենզիայի պարտավորությունները չկատարելու պատճառով բնապահպանական վերահսկողության վարչության կողմից այս տարվա մայիսին կազմվել են համապատասխան վարչական իրավախախտումների արձանագրություններ։ Լիցենզիաների և թույլտվությունների մասին օրենքը, ինչպես նաև ընդհանուր վարչական օրենսգիրքը նախատեսում են որոշակի իրավական գործողություններ, եթե առկա են պարտավորությունների խախտում: Սրանից ելնելով Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը սկսել է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու գործընթացը։ Գործակալությունը վարույթի շրջանակներում ուսումնասիրել է փաստական հանգամանքները։ Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել բանավոր լսում, որտեղ կողմերին հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց կարծիքներն ու փաստարկները լիցենզիայի պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Քննարկման արդյունքում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը որոշում է կայացրել ուժը կորցրած ճանաչել Ռաճայում որսորդական տնտեսության լիցենզիան։
Հարկ է նշել, որ զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերի աջակցությունը պետության համար կարևորագույն նշանակություն ունի, սակայն համաձայնեցված պայմանները չկատարելու դեպքում կձեռնարկվեն օրենքով նախատեսված միջոցներ»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից տարածված հաղորդագրությունում։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարը ևս մեկ անգամ ասել է, որ Ռաճայում՝ նշված տարածքում, աշխատանքներ են տարվում պահպանվող տարածքների ստեղծման ուղղությամբ, որում կարևոր կլինի տեղի բնակչության ներգրավվածությունը։
Նոյեմբերի 18-ից «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» շարժումը ակցիա է անցկացնում նախարարության շենքի մոտ։ Հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը լիցենզիայի չեղարկումն էր։ Շարժման ղեկավար Վառլամ Գոլեթիանիի խոսքով՝ իրենք դեռ չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիան, քանի որ պահանջում են հանդիպում նախարարի հետ՝ Ռաճայում պահպանվող տարածքների ավելացման և այս գործընթացում տեղացիների ներգրավման հետ կապված, ինչպես նաև նոյեմբերի 29-30-ին նշանակվել է դատական նիստեր շարժման ակտիվիստների համար, ովքեր նոյեմբերի 18-ին կալանավորվել են մանր խուլիգանության և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով։
Ռաճայում և Քվեմո Սվանեթիում 49 տարի ժամկետով 104 712 հեկտար անտառը ռուս օլիգարխի գործընկերոջը փոխանցելու լուրը 2022 թվականի ապրիլի 22-ին առաջին անգամ հրապարակել է «Մթիս Ամբեբին»։
«Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպությունը և Ռաճայի համայնքային կազմակերպությունը դատարանում բողոքարկել են կառավարության որոշումը և պահանջել չեղարկել այն։
2023 թվականի հուլիսի 17-ին «Մթիս Ամբեբին» հրապարակել է լրագրողական հետաքննություն՝ Ռաճայի անտառների օկուպացիան։ Հետաքննությունը բացահայտել է բազմաթիվ օրենքի խախտումներ և անվտանգության հետ կապված խնդիրներ։
«Կանաչ այլընտրանքը» և «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը» հուլիսի 24-ին դիմել են Գլխավոր դատախազություն։ Հասարակական կազմակերպությունները պահանջել են հետաքննություն սկսել Օնիի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Էմզար Սաբանաձեի և նրա առաջին տեղակալ Դիմիտրի Սակվարելիձեի նկատմամբ պաշտոնեական կեղծիքի և կաշառակերության հնարավոր փաստերի վերաբերյալ։
Հուլիսի 26-ին Վրաստանի խորհրդարանի անդամներ Թամար Կորձաիան, Թեոնա Աքուբարդիան և Խաթունա Սամնիձեն մամուլի ասուլիս են հրավիրել և դատախազությունից պահանջել են հետաքննել խախտումները։ Պատգամավորները խոսել են նաև անվտանգության հետ կապված մարտահրավերների մասին։ Մինչ ասուլիսը նրանք Ռաճայում ծանոթացել են դեպքի մանրամասներին և հանդիպել տեղի բնակիչներին։