Ճիաթուրայում՝ «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունում աշխատող հարյուրավոր մարդիկ արդեն չորրորդ օրն է գործադուլ են անում։ Գործատուի առաջարկած աշխատանքային նոր պայմանները հանքափորների համար անընդունելի են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
Ճիաթուրայի մանգանի հանքավայրերը փետրվարի 1-ից դադարեցրել էին աշխատանքը։ Աշխատակիցների խոսքով՝ մայիսի 1-ից, երբ ընկերությունը սկսել է կանչել իրենց և աստիճանաբար վերականգնել աշխատանքային գործընթացը, առաջ է քաշել նոր պայմաններ, այդ թվում՝ առանց աշխատավարձի բարձրացման աշխատանքային պլանի 30 տոկոս աճ։
«Առաջարկն իրենք են արել, մենք առաջարկ չենք ունեցել։ Մեզ տուն են ուղարկել մեր աշխատավարձի 60 տոկոսով, որը մեր ընտանիքները մի կտոր հաց ունենան, երեք ամիս հետո վերադառնում ենք, և հանդիպում ենք նման առաջարկի, որն իրականում նշանակում է աշխատավարձի նվազեցում առնվազն 20 տոկոսով։ Նրանք ուղղակիորեն չեն ասում, որ կրճատում են աշխատավարձը, բայց մեզ տալիս են մի ծրագիր, որն անհնար է իրականացնել։ Մենք չենք կարող անել անհնարինը, չնայած մենք հանքափոր ենք և աշխատում ենք ընդհատակում, իսկ չկատարված աշխատանքի համար մեզ ոչ ոք չի վճարի։ Ճիաթուրան սա չի ընդունի, մեր ընտանիքները սոված են մնալու»,- ասել է գործադուլավորներից մեկը։
Հանքափորներն ասում են, որ ընկերության առաջարկած ծրագրի իրականացումը կարող է նույնիսկ վտանգել իրենց կյանքն ու առողջությունը։
Գործադուլավորների հիմնական պահանջներն են հին աշխատանքային պլանի վերադարձը, աշխատավարձի բարձրացումն ու անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը։
Ինչ են ասում «Ջորջիան Մանգանեզում»
«Ջորջիան Մանգանեզը» բացատրում է աշխատակիցների աշխատանքային պայմանների փոփոխության անհրաժեշտությունը՝ կապված ֆեռոհամաձուլվածքների պահանջարկի նվազման և համաշխարհային շուկայում ցածր գների պատճառով առաջացած ճգնաժամի հետ։
Ընկերության տվյալներով՝ տարիներ շարունակ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատում է 2 662 աշխատակից, բացառությամբ այսպես կոչված հերթափոխով աշխատող 720 մարդուց։ Աշխատանքային նոր գրաֆիկը ենթադրում է նրանց երկու հերթափոխով 12-ժամյա աշխատանքային պայմաններից երեք հերթափոխով 8-ժամյա աշխատանքային պայմանների անցում: Աշխատողների աշխատավարձը, հանգիստը և աշխատանքային ժամերը ամսվա ընթացքում մնում են անփոփոխ։
Ընկերությունում պնդում են, որ աշխատակիցներին առաջարկում են փոփոխված աշխատանքային պայմաններ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց գործունեությունը, և Ճիաթուրայի 3 382 աշխատակիցները չմնան առանց աշխատանքի։
Ընկերության ֆինանսական տնօրեն Գիորգի Տատիշվիլին bm.ge-ին տված հարցազրույցում ասել է, որ «Ջորջիան Մանգանեզն» ակնկալում է տարեկան 28-30 մլն դոլարի վնաս, և իրենց նպատակն է կրկնակի կրճատել այդ կորուստը։
«Փետրվարից մայիս «Ջորջիան Մանգանեզը» արտահանում չի իրականացրել։ Փոքր վաճառքներ են իրականացվել պահեստային մնացորդներից, որոնք մենք կուտակել ենք նախորդ ժամանակահատվածում: Այս ընթացքում, թեև արտադրական գործընթացը կասեցվել է, աշխատակիցները ստացել են իրենց աշխատավարձի 60%-ը, պահպանվել են ապահովագրական փաթեթները, կասեցվել են աշխատավարձերի կանխավճարները, և մենք բավականին արդյունավետ համագործակցել ենք առևտրային բանկերի հետ և օգնել նրանց հետաձգել վարկերը։ 720 աշխատողների աշխատանքային ռեժիմի փոփոխության վերաբերյալ Ճիաթուրայում հայտարարված գործընթացը հենց այն է, որով ընկերությունը մտադիր է կրճատել 28-30 միլիոնանոց դեֆիցիտը։ Դրանցից մեկն աշխատանքային ռեժիմի փոփոխությունն է, երեք հերթափոխի անցումը»,- ասել է Գիորգի Տատիշվիլին։
Նրա խոսքով, «Ջորջիան Մանգանեզի» նոր ղեկավարությունը կարծում է, որ աշխատանքային պայմանների փոփոխությունը համահունչ է բիզնես սկզբունքներին։
«Ինքնարժեքը նվազեցնելու համար անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել։ Մեր տեսանկյունից սա միակ լուծումն է, որ իմաստ ունենա ընդհանրապես գործել Ճիաթուրայում, աշխատողների աշխատավարձերը չեն փոխվի։ Պարզապես արդյունահանումն ավելի օպտիմալ կկատարվի։ Այն մասի համար, որը ընկերությանը տնտեսական օգուտ չի բերում, փոխհատուցում չի լինի»,- ասել է Տատիշվիլին։
«Ջորջիան Մանգանեզը» Վրաստանի խոշորագույն հանքարդյունաբերողն է՝ հարյուրավոր միլիոնների շրջանառությամբ և տարեկան 96 միլիոն շահույթով։ Ընկերությունը 2017 թվականի մայիսից կառավարվում է կառավարության կողմից նշանակված հատուկ կառավարչի կողմից։ 2023 թվականի մայիսին, դատարանի որոշմամբ, ընկերությունում նոր հատուկ կառավարիչ է նշանակվել Բեսիկ Կիրթաձեն։ Նրա փորձի մասին տեղեկություններ չկան։ Բեսիկ Կիրթաձեի թեկնածությունը դատարանին ներկայացրել է հատուկ կառավարիչ Նիկոլոզ Չիքովանին, որն ընդունվել է էկոնոմիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունների կողմից։