Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Ալեկո Էլիսաշվիլին, ով 5 ամիս առաջ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ ծեծի էր ենթարկվել ՆԳՆ աշխատակիցների կողմից, դատարանի որոշմամբ տուգանվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Թբիլիսիի քաղաքային դատարանը Էլիսաշվիլիին իրավախախտ է ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը և ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելուն։
«Երևի բոլորս հիշում ենք, որ Բիձինա Իվանիշվիլին մինչև իշխանության գալը 12 տարի առաջ ձևացնում էր, թե զայրացած է նախորդ իշխանության անարդարության վրա, որ խոստացել է վերականգնել արդարությունը, ազատել դատարանը ճնշումներից և Եվրոպային զարմացնել ժողովրդավարությամբ։ Հիմա ասեմ, թե ինչպիսի արդարություն ունենք.
Ապրիլի 17-ին կառավարության շենքի մոտ մոտ 20 ոստիկան ֆիզիկական ոտնձգություն կատարեցին իմ՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորի նկատմամբ, որը, որպես կանոն, պաշտպանված է սահմանադրական անձեռնմխելիությամբ։ Այդ դեպքից հետո ոստիկաններից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, նրանցից ոչ ոք բացահայտված չէ, ձերբակալված չէ։ Ավելին, ինձ տուգանել են 2000 լարիով։ Ասում են այնտեղ խուլիգանություն էի անում և անհասցե հայհոյում։
Պատկերացնո՞ւմ եք, մի բան էլ ինձ տուգանեցին, նրանց ոչինչ չհարցրին ու ինձ տուգանեցին։ Բիձինա Իվանիշվիլին մեզ նման երկիր է առաջարկել 12 տարի անց»,- ասել է պատգամավորը։
Ալեկո Էլիսաշվիլին որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, սակայն, ինչպես ինքն է ասում, ակնկալիք չունի, որ արդարություն կգտնի «Մուրուսիձեի դուքանում»։
Էլիսաշվիլին ռուսական օրենքի դեմ ընթացող ցույցերին ՆԳՆ աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված առնվազն երրորդ մարդն է, ով դատարանի կողմից ճանաչվել է օրինախախտ։ 2000 լարիով տուգանվել են նաև քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Քացարավան և ամերիկացի փաստաբան Թեդ Ջոնասը։
Ապրիլի 17-ին Ալեկո Էլիսաշվիլին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ֆիզիկական բռնության է ենթարկվել այն բանից հետո, երբ նա փորձել է ճեղքել ոստիկանական շղթան և մտնել շենք։ «Պիրվելի» հեռուստաընկերության հեռարձակած կադրերում երևում է, որ տասնյակ ոստիկաններ ձեռքերով ու ոտքերով հարվածում են գետնին ընկած Էլիսաշվիլիին։ Նրա խոսքով՝ ինքը ճանաչել է հանցագործներից մեկին, և նա Խաշուրիի ոստիկանապետի նախկին տեղակալ, քրեական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից Զաքրո Չոխելին է։
Հինգ ամիս է, ինչ Հատուկ քննչական ծառայությունը գործը քննում է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հոդվածով, սակայն խորհրդարանի գործող պատգամավորի նկատմամբ խմբակային բռնության համար ձերբակալվածներ չկան։ Ինչպես ասել է ծեծի ենթարկված Էլիսաշվիլին, իր նկատմամբ հաշվեհարդար են տեսել պարեկային ոստիկանության բաժնի պետ Վաժա Սիրաձեի հրամանով։
Բռնությունից երկու օր առաջ՝ ապրիլի 15-ին, Ալեկո Էլիսաշվիլին խորհրդարանում հանձնաժողովի քննարկման ժամանակ ֆիզիկական բռնություն էր գործադրել ռուսական օրենքի հեղինակներից Մամուկա Մդինարաձեի նկատմամբ և հանկարծակի հարվածել նրա գլխին։ Միջադեպից հետո Մդինարաձեն ասել է, որ Էլիսաշվիլիին «արժանի պատասխան» կտրվի։