ՆԳՆ-ն պահանջում է մեղավոր ճանաչել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին, ով ապրիլի 17-ին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Համաձայն հուլիսի 9-ին կազմված վարչական իրավախախտումների արձանագրության՝ ՆԳՆ-ն ընդդիմադիր պատգամավորին մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկանի պահանջին չենթարկվելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Էլիսաշվիլին ի նշան բողոքի լքել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող նիստը։
«ՆԳՆ-ն հանել է այն դրվագը, որը իրենց ձեռնտու է ու ձևացնում է, որ մնացածը չի եղել։ Ինձ մեղադրում են հայհոյանքի, խուլիգան լինելու մեջ։ Այն, որ մի քանի տղամարդ ինձ անխնա ծեծում են, դա իրենց չի հետաքրքրում, իհարկե։ Արդեն սիրտս խառնում է լինել այս շենքում, որի ղեկավարը Մուրուսիձեն է: Այս կանտորան ու դուքանը որ մուտք եմ գործել, դրանից էլ է սիրտս խառնում։ Ես վեր կացա և դուրս եկա դատավարությունից։ Այնտեղ ասացի այն, ինչ մտածում էի։ Ես ոչ մեկին ոչինչ չեմ արել»,- ասել է Ալեկո Էլիսաշվիլին։
Էլիսաշվիլիի նման, ՆԳՆ-ն Դավիթ Քացարավային նույնպես մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության մեջ։ Քաղաքացիական ակտիվիստը մայիսի 14-ի հանրահավաքի ժամանակ ապօրինի ձերբակալվել և դաժան ծեծի է ենթարկվել հատուկ նշանակության ջոկատի անդամների կողմից։
Ապրիլի 17-ին «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ֆիզիկական բռնության է ենթարկվել այն բանից հետո, երբ նա փորձել է ճեղքել ոստիկանական շղթան և մտնել շենք։ «Պիրվելի» հեռուստաընկերության հեռարձակած կադրերում երևում է, որ տասնյակ ոստիկաններ ձեռքերով ու ոտքերով ծեծում են գետնին ընկած Էլիսաշվիլիին։ Հատուկ քննչական ծառայությունը գործը հարուցել է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հոդվածով, թեև պատգամավորի նկատմամբ խմբակային բռնության գործով ձերբակալվածներ չկան։
«Ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, անգամ մեկ ոստիկանի։ Սակայն պարզ երևում են ինձ ծեծող ոստիկանները։ Նրանք չեն էլ հարցաքննվում, փաստ է, որ ձերբակալված չկա։ Ավելին, Հատուկ քննչական ծառայությունն արդեն երկու ամիս է՝ ինձ տուժող չի ճանաչում։ Էլ ինչպե՞ս տուժեմ: Կոտրեցին կողերս, դեմքիս երևում էր, որ ծեծի եմ ենթարկվել, կադրերում էլ երևում էր, որ վճռականորեն ծեծում էին ինձ։ Այսպիսի խայտառակ երկրում ենք ապրում, երկիրն ունի այսպիսի ամոթալի կառավարություն, քննչական կառույցներ», - հունիսի 13-ին ասել է Էլիսաշվիլին։
Կառավարության շենքի մոտ Ալեկո Էլիսաշվիլիի նկատմամբ բռնություններին և նրա ձերբակալությանը նախորդել է ապրիլի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, երբ Էլիսաշվիլին քննարկման ժամանակ հարվածել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, ռուսական օրենքի հեղինակներից Մամուկա Մդինարաձեին։