Դատարանը արդարացրել է Վառլամ Գոլեթիանիին ու նրա հետ ձերբակալված 5 անձանց

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Ծերեթելին լիովին արդարացրել է «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» շարժման առաջնորդ Վառլամ Գոլեթիանիին և նրա հետ վարչական պատասխանատվության ենթարկված ևս 5 անձանց։ Դատարանը ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական իրավախախտներ է ճանաչել և բանավոր նախազգուշացրել է երկու ակտիվիստների՝ Գելա Քեթելաուրիին և Օթար Լոբժանիձեին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Եվս երեք ակտիվիստների գործերը դատարանը կքննի այսօր՝ նոյեմբերի 30-ին։

«Իրականում, մեզ բերման ենթարկած ոստիկաններից ոչ ոք չի եկել դատավարության։ 6 ժամ շարունակ մենք լսում էինք այլ ոստիկանների բոլորովին չհիմնավորված մեղադրանքները»,- հանդիպումից հետո ասել է Վառլամ Գոլեթիանին։

«Դատական նիստին եկած ոստիկաններն ասել են, որ իբր նրանք են մեզ ձերբակալել։ Իրականում մեզ նրանք չեն ձերբակալել։ Ձերբակալության տեսանյութում դատավորը տեսել է, որ նրանք այնտեղ չեն։ Այս մարդիկ պետք է ասեն սա, քանի որ նրանց ղեկավարն է այդպես հրամայել, մյուսը ալարել է այստեղ գալ, նա ավելի բարձր պաշտոնում է և նրան դրանից ազատել են։ Ոստիկաններին դուրս են բերել բացահայտ սուտ ասելու համար։ 24 ժամ մեկուսարանում լինելու համար, ո՞վ է պատասխան տալու»,- նշել է «Մաուծղեբելի» առցանց հարթակի լրագրող Ռատի Ռատիանին։

Նոյեմբերի 18-ի երեկոյան Թբիլիսիում՝ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շենքի դիմաց, ոստիկանությունը բերման է ենթարկել «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» 11 ակտիվիստի և «Մաուծղեբելիի» լրագրողին։ Ներքին գործերի նախարարությունը նրանց մեղադրել է մանր խուլիգանության ու ոստիկանների պահանջներին չենթարկվելու մեջ։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները ցանկացել են վրան տեղադրել Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բակում, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Ակտիվիստները Թբիլիսի են ժամանել Ռաճայից, որտեղ արդեն երկու ամիս բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով չեղյալ համարել Ռաճայի և Քվեմո Սվանեթիի անտառների համար տրված լիցենզիան։

Ձերբակալված ակտիվիստներն ու լրագրողը 24 ժամ պահվել են ժամանակավոր մեկուսարանում։

Անցյալ տարվա մարտին, բնակչությունից բոլորովին գաղտնի, կառավարությունը 49 տարով Ռաճայում և Քվեմո Սվանեթիում գտնվող 104 712 հա անտառ է փոխանցել պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխի գործընկեր Դավիթ Խիդաշելիի ընկերությանը՝ «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ-ին։ Լիցենզիայի պայմանների համաձայն՝ Խիդաշելին պետք է այս անտառներում կազմակերպեր որսորդական տնտեսություն։ «Մթիս Ամբեբիի» լրագրողական հետաքննությունը ցույց է տվել, որ անտառների փոխանցումը Ռուսաստանի իշխանության հետ սերտ կապ ունեցող անձին կատարվել է բազմաթիվ օրենքների խախտմամբ։ Խիդաշելիին փոխանցված անտառները ներառում են Ռաճայի 81 և Քվեմո Սվանեթիի 2 գյուղերի շրջակայքը (Ցանա-Զեսխոյի հովիտ): Այս մտադրությունն իրականացնելու համար իշխանությունները նաև փաստաթղթեր են կեղծել։

Նոյեմբերի 28-ին Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը չեղարկել է Խիդաշելիի ընկերությանը տրված որսորդական տնտեսության հատուկ լիցենզիան։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):