Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Խուսկիվաձեն ուժի մեջ է թողել իր կողմից նշանակված կալանքը՝ որպես խափանման միջոց բոլոր ութ անձանց նկատմամբ, որոնք ձերբակալվել են եվրոպամետ ցույցերի ժամանակ խմբակային բռնություններ կազմակերպելու, ղեկավարելու և մասնակցելու մեղադրանքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Հունվարի 11-ի առավոտից շարունակվող գործընթացն ավարտվել է առանց ամբաստանյալների, նրանց ընտանիքի անդամների և փաստաբանների մասնակցության։ Փաստաբաններն ու ամբաստանյալները ի նշան բողոքի ժամը 13:30-ի սահմաններում լքել են նիստերի դահլիճը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատավորը մերժել է նիստն ավելի մեծ դահլիճ տեղափոխելու նրանց խնդրանքը։
«Նիստը բացվելուն պես պաշտպանական կողմը միասնաբար դատարանի դահլիճը փոխելու միջնորդություն ներկայացրեց, քանի որ փոքր դահլիճի անհամաչափությունն ի սկզբանե ակնհայտ էր։ Միջնորդության մեջ բացատրել էինք, որ ապակե խցիկը, որտեղ տեղավորվել են ամբաստանյալները, շատ փոքր է եղել, նորմալ շնչել հնարավոր չէր։ Այնուամենայնիվ, դատավորը չբավարարեց միջնորդությունը և շարունակեց նիստը։ Ամբաստանյալները բազմիցս ասել են, որ գտնվում են անմարդկային պայմաններում, շնչելու հնարավորություն չունեն։ Ամբաստանյալներից 19-ամյա Իրակլի Միմինոշվիլին վատացել է, շտապ օգնություն են կանչել։ Ակնհայտ էր, թե ինչի պատճառ դարձավ փոքր դահլիճում գտնվելը, սակայն դատարանը չքննարկեց մեր միջնորդությունը և եղավ, որ ամբաստանյալները ի նշան բողոքի լքեցին դահլիճը, իսկ մենք՝ փաստաբաններս, համաձայնեցնելով մեր պաշտպանյալների հետ, հեռացանք դահլիճ»,- ասել է Նինո Լոմինաձեն։ Նա պաշտպանում է 25-ամյա Թոռնիկե Գոշաձեի շահերը։
20-ամյա Նիկոլոզ Ջավախիշվիլիի շահերի պաշտպան Գուջա Ավսաջանիշվիլիի խոսքով՝ ամբաստանյալներին քրեակատարողական ծառայություն տեղափոխելը հաստատում է, որ դատավոր Իրակլի Խուսկիվաձեն նախօրոք որոշում է կայացրել և նույնիսկ չի էլ մտածել գրավի կիրառման մասին։
Դատավոր Խուսկիվաձեն դեկտեմբերի 6-ին բոլոր ութ կալանավորների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Գործով նախաքննական նիստը նշանակված էր հունվարի 16-ին, սակայն դատախազությունը միջնորդել է երկարաձգել նախաքննության ժամկետը և նիստը տեղափոխել մարտի 6-ին։ Դատարանը բավարարել է նշված միջնորդությունը, ինչի պատճառով անհրաժեշտություն առաջացավ քննարկել խափանման միջոցն ուժի մեջ թողնելու հարցը։
Դատախազությունը 19-ամյա Զվիադ Ցեցխլաձեին, 53-ամյա Վեփխիա Կասրաձեին և 50-ամյա Վասիլ Կաձելաշվիլիին մեղադրում է խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու մեջ, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով, իսկ 20-ամյա Գիորգի Գորգաձեն, 19-ամյա Իրակլի Միմինոշվիլին, 34 տարեկան Ինսաֆ Ալիևը, 25 տարեկան Թոռնիկե Գոշաձեն և 20-ամյա Նիկոլոզ Ջավախիշվիլին մեղադրվում են խմբակային բռնությանը մասնակցելու մեջ։ Այս հանցանքը պատժվում է 4-ից 6 տարի ազատազրկմամբ։
Ներքին գործերի նախարարությունը եվրոպամետ ակցիաների ժամանակ քրեական կարգով ձերբակալել է մոտ 50 մարդու։
Այս թեմայով՝
Դատավոր Քեթևան Ջաճվաձեն կալանքի տակ է թողել ցույցերի ժամանակ ձերբակալված 11 անձանց
