Դատավորների հանդեպ համերաշխությունը կոռուպցիայի մեջ ներգրավվածների պաշտպանությունը չէ. Դեգնան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Տարօրինակ է ասել, որ համերաշխություն եք հայտնում Վրաստանի դատավորներին, որոնց մեծ մասը չափազանց պրոֆեսիոնալ դատավորներ են, որոնք ցանկանում են իրենց աշխատանքը կատարել օրենքի համաձայն՝ պաշտպանելով այն չորս մարդկանց, որոնք հավաստի տեղեկությունների համաձայն ներգրավված են կոռուպցիոն գործողություններում։ Սա պաշտպանություն չէ։ Պրոֆեսիոնալ դատավորների հանդեպ համերաշխությունը նրանց պաշտպանությունը չէ, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ»,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը` անդրադառնալով դատարանում կոռուպցիայի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու փորձին:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրացական երազանքի» պատգամավորները, ի նշան դատավորների հանդեպ համերաշխության, չեն գրանցվում նիստերին և դրանով իսկ խոչընդոտում են ժամանակավոր քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակը դատական ​​համակարգում կոռուպցիոն և այլ ապօրինությունների հետաքննությունն է։

ԱՄՆ դեսպանը կարծում է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կառավարության համար, վրացական օրենսդրության համաձայն, դատական ​​համակարգում կոռուպցիայի մեղադրանքների վերաբերյալ սեփական հետաքննություն անցկացնելու հնարավորություն է:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ խրախուսում է Վրաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին գալ խորհրդարան և ապահովել օրենսդիր մարմնի կարևոր հարցերի շուրջ աշխատանքը։ Հենց դրա համար է ստեղծված այս ինստիտուտը։ Այնպես որ, երբեք օգտակար չէ, երբ կուսակցությունները բոյկոտում են խորհրդարանի նիստերը: Այս դեպքում, ինչպես բազմիցս ասել ենք, սա հնարավորություն է վրացական իշխանությունների համար հետաքննելու դատական ​​համակարգում կոռուպցիայի մասին մեղադրանքները, որոնք տարիներ շարունակ լայնորեն հայտնի են դարձել։

Ես ուզում եմ դա շատ պարզ ասել, քանի որ այնքան շատ մարդիկ են հայտարարություններ արել, թե իբր մենք լավ տեղեկացված չենք. սխալմունք չի կարող լինել: Ամերիկայի Միացյալ Նահանգները լիովին համոզված են այս չորս անձանց նկատմամբ վիզային պատժամիջոցներ կիրառելու հիմքերում՝ կոռուպցիոն պրակտիկաներում նրանց ներգրավվածության համար։ Մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրություն ենք անցկացրել և այստեղ հավաքել ենք տեղեկություն, որի մեծ մասը հասանելի է հանրությանը, նախքան համակարգի միջոցով վիզային պատժամիջոցներ ուղարկելը պետքարտուղարին: Պետքարտուղարը հաստատել է վիզային պատժամիջոցները, քանի որ լիովին համոզված է եղել այդ պատժամիջոցների հիմքի շուրջ»,- ասել է դեսպանը։

Ընդդիմադիր պատգամավորները նախորդ տարվա դեկտեմբերին խորհրդարանում գրանցել են դատական համակարգում կոռուպցիոն և այլ անօրինական գործողություններն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, սակայն այն առաջին անգամ քվեարկության է դրվել ապրիլի 18-ին։ Այս հարցը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ կոռուպցիայի մեջ նրանց ներգրավվածության համար պատժամիջոցներ սահմանեց վրացի երեք ներկա և մեկ նախկին դատավորների՝ Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։

«Վրացական երազանքը» խոչընդոտել է հանձնաժողովի ստեղծման քվեարկությունը՝ չգրանցվելով ապրիլի 18-ի և 19-ի նիստերին։ Քվեարկությունը չի անցկացվել քվորումի բացակայության պատճառով, այսինքն՝ առնվազն 76 պատգամավոր գրանցում չի անցել։ Քվորում լինելու դեպքում ընդդիմությունը կարող էր իր ունեցած 50 ձայներով ինքնուրույն ձևավորել քննիչ հանձնաժողով։

 

Այս թեմայով՝

Օտարերկրյա գործակալներին թույլ չենք տա քննիչ հանձնաժողով ստեղծել. Կոբախիձե

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):