Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին չօգտագործել «Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին շաբլոնային արտահայտություններ»։ Այսպես կոչված նախարարությունը նշում է, որ այս հայտարարությունները հակասում են «օբյեկտիվ իրականությանը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 2 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 5 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 6 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
«Մենք ուշադրություն ենք դարձրել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Իլիա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի հայտարարություններին՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության և հարգանքի վերաբերյալ։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակը նախատեսված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է 1999 թվականի համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։
Կոչ ենք անում հայկական կողմին չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին շաբլոնային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- նշում է դե ֆակտո իշխանությունը։
Այսպես կոչված արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է նաև այն փաստին, որ այս տարի առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը պաշտպանել է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում բռնի ուժով իրականացված ժողովրդագրական փոփոխությունները դատապարտող բանաձևը, հաստատում է տեղահանվածների իրավունքը՝ անկախ էթնիկ պատկանելությունից, վերադառնալ իրենց տները և կարևորում է նրանց սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Դե ֆակտո իշխանությունների կարծիքով՝ մտահոգիչ է Հայաստանի դիրքորոշման «լուրջ փոփոխությունը»։
«Մտահոգիչ է, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ պաշտպանեցին այս բանաձևը, չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայի հայկական սփյուռքը կարևոր տեղ է զբաղեցնում մեր հանրապետության անկախության ձևավորման և ամրապնդման գործընթացում։
Մենք հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի ստեղծված իրավիճակից և կփոխի իր դիրքորոշումն այս հարցում», - հայտարարում է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը և կոչ անում Վրաստանի իշխանություններին հարմարվել ներկայիս քաղաքական իրականությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան։ Վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Վրաստանը ամենաբարձր մակարդակով հաստատել են, որ աջակցում և հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։