Դեմ եմ Սոխումիի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու որոշմանը․ Զուրաբիշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է օկուպացված Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանի ընդունած որոշմանը, որի համաձայն Սոխումիի օդանավակայանը 49 տարով կփոխանցվի Ռուսաստանին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ես կտրականապես դատապարտում և բողոքում եմ ժամանակավորապես օկուպացված Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանի որոշումը՝ ռազմավարական օբյեկտ հանդիսացող Սոխումիի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու մասին։ Սա Ռուսաստանի անօրինական գործողությունն է, որը պահանջում է միջազգային հանրության կատեգորիկ և կոշտ արձագանքը»,- ասված է Սալոմե Զուրաբիշվիլիի տարածած հայտարարության մեջ։

Հուլիսի 26-ին դե ֆակտո խորհրդարանը 30 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է «Աբխազիայի կառավարության և Ռուսաստանի կառավարության միջև» կնքված Սոխումիի օդանավակայանի վերաբերյալ այսպես կոչված համաձայնագիրը։ Պայմանագիրը ենթադրում է ռուսական իրավաբանական անձի կողմից ներդրումային նախագծի իրականացում Սոխումիի Արձինբայի անվան միջազգային օդանավակայանի գործունեության վերսկսման և հետագա շահագործման նպատակով։

Օդանավակայանի վարձակալության ժամկետը 49 տարի է, և ներդրողը կօգտվի հարկային արտոնություններից։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատգամավոր Ալխաս Բարցիցն ասել է, որ արդեն 2 ներդրող կա, որոնք պատրաստ են կյանքի կոչել նախագիծը, սակայն վերջնական որոշումը, թե ում հետ կկնքվի պայմանագիրը, կկայացնի հատուկ հանձնաժողովը։ Բարցիցը պարզաբանել է, որ ներդրողն ազատվում է հարկերի մեծ մասից այն պատճառով, որ օդանավակայանի մի մասը գտնվում է աբխազական կողմի պատասխանատվության գոտում, որը չունի բավարար միջոցներ դրա վերակառուցման համար, և ներդրողն է հոգալու բոլոր ծախսերը։ Առաջին փուլում ընտրված ռուսական ընկերությունը կներդնի 6-10 մլրդ ռուբլի։

«Սոխումի միջազգային օդանավակայանի» վերականգնման մասին այսպես կոչված համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Այն ստորագրել են օկուպացված Աբխազիայի դե ֆակտո էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Նախագիծը ժամանակին կյանքի կոչելու դեպքում օդանավակայանը նախատեսվում է բացել 2024 թվականի չորրորդ եռամսյակում։ Ռուսական կողմն ակնկալում է, որ ուղևորահոսքը կկազմի տարեկան մոտ 1․2 մլն մարդ։ Ինչպես հայտարարել է Քրիստինա Օզգանը, օդանավակայանը կպահպանի իր երկակի նշանակության կարգավիճակը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։