Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի համար ամենաճիշտ և ցանկալի տարբերակն է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 5 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ընթացքում հարցին, թե Հայաստանը կստանա՞ թեկնածուի կարգավիճակ, Սիմոնյանը պատասխանել է, որ Հայաստանը վաղուց կիսում է եվրոպական ընտանիքի ժողովրդավարական համակարգը, և նման ընկալում կա և՛ դրսում, և՛ Հայաստանում։
«Ինձ համար էլ է ակնհայտ, որ մեզ համար դա ամենաճիշտ և ամենացանկալի տարբերակն է, որով մենք պետք է գնանք: Գործընթացն է խնդիրը, պետք է հասկանանք՝ այդ գործընթացը ինչ ձևով ենք անում և դա ուղղակի դիմումով չի, շատ բաներ պետք է համապատասխանեցնենք եվրոպական չափանիշներին: Այո΄, դա այն արժեհամակարգն է, որին մենք պետք է ձգտենք ու գնանք»,- ասել է Սիմոնյանը:
Ազգային ժողովի նախագահի տեղեկություններով՝ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում ապրիլի կեսերին։ «Հայաստանն առաջին անգամ է հրավիրված, և եթե չեմ սխալվում, ոչ մի հետխորհրդային երկիր չի հրավիրվել»,- ասել է նա։
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Եվրախորհրդարանականները սատարում են Հայաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Բանաձևում ասվում է, որ «եթե Հայաստանը շարունակի ժողովրդավարության ամրապնդմանը տանող կայուն բարեփոխումների ճանապարհը, դա կարող է ճանապարհ հարթել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։
Փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալը օբյեկտիվ ազդեցություն ունի ողջ տարածաշրջանի վրա։ Նրա խոսքերով, եթե նախկինում կարելի էր ասել «ԵՄ-ն՝ ո՞ւր, մեր տարածաշրջանը՝ ո՞ւր», ապա այժմ ԵՄ-ն իրականում մեր տարածաշրջանն է։
Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ տեղի է ունենում ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման ֆոնին։
