Խորհրդարանը երրորդ անգամ չկարողացավ քվեարկել ընդդիմության նախաձեռնած ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ «Վրացական երազանքի» պատգամավորները, ի նշան դատավորների հանդեպ համերաշխության, կրկին չգրանցվեցին նիստին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Գրանցման մեկնարկից առաջ «Վրացական երազանքի» նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն դիմել է խորհրդարանին.
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր պատգամավորի պարտականությունն է հոգալ պետական ինքնիշխանության, դատական անկախության սկզբունքի մասին։ Մենք գործում ենք այս սկզբունքներով, այս դիրքորոշումն ընդունում ենք որպես սկզբունք։ Այսօր էլ չենք գրանցվի»։
Նիստին գրանցվել է ընդամենը 52 պատգամավոր, սակայն քվորումի համար անհրաժեշտ է առնվազն 76 պատգամավոր։ Ընդդիմադիր Խաթունա Սամնիձեն ասել է, որ խորհրդարանական մեծամասնության որոշման պատճառով ամբողջ օրենսդիր մարմնի աշխատանքը կաթվածահար է լինում։
«Վախենում եք, որ քննիչ հանձնաժողով չստեղծվի, որի համար արդեն մի քանի օր է՝ բավարար ձայներ կան։ Դուք անձամբ պատասխանատու եք խորհրդարանական բոլոր աշխատանքների արգելափակման համար, քանի որ չգիտեք, թե ինչ անել ձեր սեփական վախի և ձեր ոչ ֆորմալ ղեկավարից ստացած հանձնարարության հետ: Քննիչ հանձնաժողով ստեղծելը մեր սահմանադրական իրավունքն է, մենք դրա համար բավարար ձայներ ունենք։ Անցկացրե՛ք քվեարկությունը»,- ասել է Սամնիձեն։
Ընդդիմությունը դեկտեմբերին խորհրդարանում գրանցել է դատական համակարգում կոռուպցիոն և այլ անօրինական գործողություններն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, սակայն այն առաջին անգամ քվեարկության է դրվել ապրիլի 18-ին։ Այս հարցը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ ապրիլի 5-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց վրացի երեք ներկա և մեկ նախկին դատավորների՝ Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։ Ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է առնվազն 50 պատգամավորի ձայն։ Եթե ապրիլի 18-ին, 19-ին և 20-ին խորհրդարանում քվորում լիներ, ընդդիմությունը հնարավորություն կունենար ինքնուրույն ձևավորել հանձնաժողովը:
Այս թեմայով՝
Դատավորների հանդեպ համերաշխությունը կոռուպցիայի մեջ ներգրավվածների պաշտպանությունը չէ. Դեգնան
Օտարերկրյա գործակալներին թույլ չենք տա քննիչ հանձնաժողով ստեղծել. Կոբախիձե