«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կարծիքով, եթե Վրաստանը չստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, դա խնդիր չի լինի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Կալաձեի խոսքով, երկիրը մինչ այժմ էլ արժանի էր թեկնածուի կարգավիճակին, սակայն այն չստացավ, քանի որ Վրաստանի կառավարությունը «պատերազմ չի սկսում»։
«Երբ այս որոշումն ընդունվեց Ուկրաինայի և Մոլդովայի հետ կապված, իհարկե, առաջինը, ով արժանի էր այս կարգավիճակին, մեր երկիրն էր՝ Վրաստանը։ Մի մտածեք, որ ես պատերազմող երկրին եմ մեղադրում։ Ընդհակառակը, ես միշտ ուրախ կլինեմ Ուկրաինայի ու ուկրաինացիների հաջողության համար, բայց եթե իրականում նայենք, բոլոր թվերով ու պարամետրերով, Վրաստանն առաջինն էր, որ կոնկրետ քայլեր է կատարել բարեփոխումներ իրականացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի առումով... բոլոր առկա պարամետրերով՝մենք առաջադեմ ենք:
Սակայն դա քաղաքական որոշում էր, և հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու է կայացվել այս որոշումը։ Որովհետև Վրաստանի իշխանությունը նրանց համար խնդիր է, որովհետև չի միանում պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում, Վրաստանում երկրորդ ճակատ չի բացում, և նրանք դա օգտագործեցին, ցանկություն ունեին և ուզում էին այս ամենը օգտագործվեր որպես լծակ:
12 կետից բաղկացած պլանը մանրակրկտորեն կկատարվի: Սակայն, թե ինչ որոշում կկայացվի, դա արդեն մեզնից կախված չէ։ Եթե մեզ տան [թեկնածուի կարգավիճակ], ուրախ կլինենք, շատ լավ կլինի։ Եթե չտան, դա էլ խնդիր չէ»,- ասել է Կալաձեն։
Հասարակական կազմակերպությունների հաշվետվության համաձայն՝ այս պահին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 12 պայմաններից միայն մեկն է ամբողջությամբ կատարվել։
2022 թվականի հունիսի 23-ին Եվրոպական միության 27 անդամ երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Եվրահանձնաժողովը Վրաստանին սահմանել է 12 հանձնարարականներ, որոնցից են ապաօլիգարխացումը, քաղաքական բևեռացման լուծումը, դատական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվամիջոցների միջավայրի բարելավումը։ Եվրահանձնաժողովը 2023 թվականի աշնանը կպատրաստի Վրաստանի կողմից հանձնարարականների կատարման գնահատականը և կդիմի Եվրոպական խորհրդին, որը վերջնական որոշումն է կայացնում կարգավիճակի վերաբերյալ։
Այս թեմայով՝
