Եվրամիությունը Ռուսաստանի հետ կապի պատճառով արգելել է թուրքական Southwind Airlines ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել իր տարածքում։ Ռուսական քարոզչական լրատվամիջոցը գրում է, որ պատժամիջոցից հետո ավիաընկերությունը ստիպված է եղել փոխել ստանդարտ երթուղին և շաբաթ օրը Մինսկ-Ստամբուլ չվերթը իրականացրել է Ռուսաստանի, Ղազախստանի և Վրաստանի տարածքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ինչպես հայտնում է Aero Telegraph-ը, Ֆինլանդիայի ավիացիոն մարմնի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ Անթալիայում տեղակայված ավիաընկերության սեփականության հիմնական մասնաբաժինը ոչ թե Թուրքիայում, այլ Ռուսաստանում է, և իրականում այն վերահսկվում է այնտեղից։ Այդ պատճառով Ֆինլանդիան մարտի 25-ից թույլ չի տվել Southwind Airlines-ին Անթալիայից Հելսինկի թռչել։ Մարտի 28-ին Բրյուսելում արդեն որոշում է կայացվել, որով Southwind Airlines-ին [պաշտոնական անվանումը՝ Cortex Aviation and Tourism Trade] արգելվել է թռիչք և վայրէջք Եվրամիության տարածքում՝ 833/2014 կանոնակարգի հիման վրա։ Այս կանոնակարգը գործում է 2014 թվականի հուլիսից և կարգավորում է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով սահմանված պատժամիջոցները։
Ռուսական տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ մինչ պատժամիջոցները Southwind Airlines-ը նախատեսում էր թռիչքներ կատարել Գերմանիայի քաղաքներ՝ Բեռլին, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Մյունխեն և Շտուտգարտ, ինչպես նաև Հունաստանի Հերակլիոն։
Այս պահին Թուրքիայից դեպի Ռուսաստան և Բելառուս թռիչքները շարունակվում են, թեև Southwind Airlines-ի ինքնաթիռները թռչում են Սև ծովի վրայով և այլևս չեն մտնում Եվրամիության տարածք։
Ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պատժամիջոցների պատճառով Մինսկ-Ստամբուլ չվերթի օդանավը, որը սովորաբար թռչում էր Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով, մարտի 30-ին ստիպված է եղել թռչել Ռուսաստանի, Ղազախստանի և Վրաստանի տարածքով։ Նոր երթուղին տևել է ավելի քան 5,5 ժամ՝ 3,5 ժամի փոխարեն։
Southwind Airlines-ը ստեղծվել է Անթալիայում 2022 թվականին՝ Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո՝ ենթադրաբար պատժամիջոցներից խուսափելու համար։ Դրա նպատակն էր զբոսաշրջիկների տեղափոխումը Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Գերմանական Bild հրատարակության տվյալներով՝ բոլոր ինքնաթիռները և ավիաընկերության աշխատակիցների մեծ մասը տեղափոխվել են ռուսական Nordwind ավիաընկերությունից։
Ավիաընկերությունը Վրաստանում սկսել է գործել 2022 թվականի օգոստոսին և չարտերային թռիչքներ է կատարել Թբիլիսիից Անթալիա։
Եվրամիությունը 2022 թվականի փետրվարի 27-ից փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Վրաստանը չմիացավ ավիացիայի ոլորտում այս պատժամիջոցին։ Ավելին, 2023 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև վերականգնվեցին ուղիղ չվերթները։
