Եվրախորհրդարանը կրկին կոչ է անում Վրաստանի նախագահին ներում շնորհել Սաակաշվիլիին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Աննա Ֆոտիգա

Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ երկու փոփոխություն է կատարել Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Փոփոխությունները, որոնց հեղինակն է պատգամավոր Աննա Ֆոտիգան, վերաբերում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկմանն ու Օչամչիրեում ռուսական բազայի կառուցմանը։

«Միխեիլ Սաակաշվիլին Պուտինի անձնական թշնամին է և նրա գերին։ Մենք չպետք է թույլ տանք, որ նա մահանա բանտում։ Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացված են Ռուսաստանի կողմից և պետք է վերադարձվեն Վրաստանին»,- X սոցիալական ցանցում գրել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ECR) խմբի անդամ Աննա Ֆոտիգան։

Զեկույցի 66-րդ կետում ներառված ուղղումը պարունակում է Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու կոչ՝ ուղղված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին. «Եվրախորհրդարանը կրկնում է հումանիտար նկատառումներով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու կոչը և հորդորում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին օգտվել ներման իր սահմանադրական իրավունքից, ինչը կօգնի նվազեցնել քաղաքական բևեռացումը երկրում»:

64-րդ կետում Եվրախորհրդարանը դատապարտում է Ռուսաստանի կողմից վրացական տարածքի օկուպացումը. «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Օչամչիրեում, օկուպացված Աբխազիայում մշտական ​​ռազմածովային բազա կառուցելու Ռուսաստանի ծրագրերը և կոչ է անում միջազգային հանրությանը աջակցել բոլոր ջանքերին՝ Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության կոպիտ խախտումը պատժելու համար»։

«Վրացական երազանքի» ղեկավարները Միխեիլ Սաակաշվիլիի մասին ԵՄ զեկույցում փոփոխություններ մտցնելը սադրանք են համարում։ Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի կարծիքով՝ նման տեքստերը «կարող են ռիսկային լինել»։

«Չեմ ուզում ավելանա այն մարդկանց թիվը, ովքեր հարցնում են՝ արդյո՞ք եվրոպական արժեք է նշանակում այն, որ պետք է պահանջեն ազատ արձակել հանցագործություն կատարած մարդուն, արդյո՞ք եվրոպական արժեք է այն, որ աջակցություն են հայտնում մի մարդու, ով բոլորս գիտենք, թե ինչ է արել։ Սա կարող է լուրջ վտանգ բերել Վրաստանին»,- ասում է Միխեիլ Սարջվելաձեն։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդարձակ հայտարարությամբ է արձագանքել Եվրախորհրդարանի կոչին։ Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, որ Եվրամիությունը պաշտոնապես տարանջատվի եվրոպացի խորհրդարանականների զրպարտչական հայտարարություններից։

Մեկ տարի առաջ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով Վրաստանի իշխանություններին, այդ թվում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ էր արվում ազատ արձակել Սաակաշվիլիին։ Զուրաբիշվիլին ձեռնպահ է մնում ներման հարցի վերաբերյալ մեկնաբանություններից և նշում է, որ դա այն որոշումը չէ, «որի վրա ինչ-որ ձևոր հնարավոր է ազդեցություն գործել արտաքին կամ ներքին ճնշմամբ»։

2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում ձերբակալված Վրաստանի երրորդ նախագահը առողջական վիճակի վատթարացման պատճառով 2022 թվականի մայիսի 12-ից գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական ​​պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման մեջ՝ այսպես կոչված «բաճկոնների» գործով։ Երրորդ նախագահը չի ընդունում մեղքը և ասում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում և Պուտինի գերին է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):