Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնում ռուսական օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունման կապակցությամբ և կոչ է անում Վրաստանի խորհրդարանի անդամներին սպասել Վենետիկի հանձնաժողովի կարծիքին մինչև վերջնական որոշում կայացնելը։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչին նույնպես արձագանքել է Թբիլիսիում շարունակվող ցույցերը ճնշելուն և հայտարարել, որ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը անհամատեղելի է մարդու իրավունքների չափանիշներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Ես խորապես մտահոգված եմ Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով և ցավում եմ այն փաստով, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը՝ չնայած Վրաստանի միջազգային գործընկերների՝ այն հետ կանչելու կոչերին։ Հաշվի առնելով եվրոպական ժողովրդավարական և մարդու իրավունքների չափանիշների հետ դրա համատեղելիության լուրջ մտահոգությունները՝ ես կոչ եմ անում վրացի օրենսդիրներին սպասել Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և հաշվի առնել նրա առաջարկությունները՝ նախքան վերջնական որոշում կայացնելը:
Քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար բարենպաստ միջավայրը էական է ուժեղ և լիարժեք գործող ժողովրդավարության համար:
Թափանցիկությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններին խարանելու և նրանց ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելու գործիք:
Ես նաև դատապարտում եմ վերջին օրերին Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցած բռնությունները։ Ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը անհամատեղելի է մարդու իրավունքների չափանիշներին։ Վրացիները, ովքեր բազմիցս ցույց են տվել իրենց խորը նվիրվածությունը ժողովրդավարությանը, պետք է կարողանան խաղաղ ճանապարհով իրականացնել հավաքների և արտահայտվելու իրենց ազատությունները:
Հուսով եմ, որ Վրաստանը և Եվրոպայի խորհուրդը կշարունակեն կառուցողական երկխոսությունը, որը բնորոշ է վերջին տարիների մեր արդյունավետ համագործակցությանը։ Մենք պատրաստ ենք օգնել Վրաստանին ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխանությունը Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին»,- ասված է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։
Մայիսի 1-ին խորհրդարանը 83 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը, որը մեծ բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Քվեարկությունից առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է, որ «Վրացական երազանքը» չի պատրաստվում գնալ փոխզիջումների և հրաժարվել ռուսական օրենքից։
Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին արձագանքել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Կրեմլի կողմից ոգեշնչված օրենքը «կխաթարի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները» և կազդի Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումների վրա, իսկ դեսպան Ռոբին Դաննիգանը նշել է, որ «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչներ նախընտրել են հարձակվել Վրաստանի ինքնիշխանության ամենամեծ ջատագովների՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության վրա:
«Վրացական երազանքը» մայիսի 13-ի նստաշրջանի շաբաթվա ընթացքում կփորձի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել ռուսական օրենքը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բազմիցս հայտարարել է, որ վետո է դնելու օրենքի վրա, թեև իշխող կուսակցությունը կարող է հեշտությամբ հաղթահարել այն։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։
«Վրացական երազանքի» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստելու համար Վենետիկի հանձնաժողովին դիմել է Վրաստանի հանրային պաշտպանը։
