Ղարաբաղցի ակտիվիստները պահանջում են ապամոնտաժել ադրբեջանական հսկիչ անցակետը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ «Кавказский узел»

Ղարաբաղցի ակտիվիստները վրաններ են տեղադրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին և ցույց են անցկացնում։ Նրանք պահանջում են ապամոնտաժել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված հսկիչ անցակետը և բացել միջանցքը, ինչպես նաև՝ամբողջությամբ դադարեցնել կրակը, ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը և դուրս բերել ադրբեջանական զորքերը տարածաշրջանից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես գրում է «Кавказский узел» հրատարակությունը, մայիսի 3-ի հանրահավաքին մոտ 60 մարդ է հավաքվել։ Երիտասարդներն ասել են, որ բողոքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին։

«Մեր երիտասարդական շարժումը ստորագրահավաքի հետ մեկտեղ սկսել է անժամկետ բողոքի ակցիա, քանի որ հսկիչ անցակետի կառուցումը կարմիր գիծ է։ Մենք՝ Արցախի [Լեռնային Ղարաբաղի] երիտասարդներս, հսկիչ անցակետի ապամոնտաժման պահանջով դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին, Ռուսաստանի նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավար, և Հայաստանի վարչապետին՝ որպես այն կառավարության ղեկավար, որը, համաձայն Հայաստանի անկախության հռչակագրի, երաշխավորում է Արցախի անվտանգությունը»,- մեջբերում է «Кавказский узел»-ը՝ հանրահավաքին ելույթ ունեցողներից Դավիթ Բաղրյանի խոսքը։

Ապրիլի վերջին Ադրբեջանի իշխանությունները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում, որտեղով անցնում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ անցակետը պետք է կանխի «ապօրինի հայկական զինված խմբավորումների համար կենդանի ուժի, զենքի և ականների ապօրինի տեղափոխումը» իրենց տարածքում։

Այն բանից հետո, երբ իրավապահներն ու զինվորականները սկսեցին վերահսկել ճանապարհը, իրենց «էկոակտիվիստներ» և «կամավորներ» անվանող ադրբեջանցիները լքեցին տարածքը։ Նրանք 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել էին Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ըստ Ադրբեջանի իշխանությունների, ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ՝ Լաչինի ճանապարհի երկու ուղղություններով Ղարաբաղում բնակվող հայ բնակչության «թափանցիկ ու կանոնավոր» տեղաշարժն ապահովելու համար։ Չնայած դրան, դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը պնդում է, որ միջանցքով երթևեկելը դեռևս անվտանգ չէ։

Այս ֆոնին Վաշինգտոնում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Մայիսի 3-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանն ասել է, որ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Վաշինգտոնում բանակցային սեղանին կա փաստաթուղթ, և փաստաթուղթը պարունակում է այն, ինչի մասին նա բազմիցս հրապարակավ խոսել է։ Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը հնարավոր է, բայց դա կարող է հայկական կողմի համար անընդունելի պայմաններ ենթադրել: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գտնել ամենահավասարակշռված լուծումը:

Հայաստանի վարչապետը մի քանի շաբաթ առաջ խորհրդարանում իր ելույթի ժամանակ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին և ասել, որ դա իրատեսական կդառնա, «եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իշխանություններից պահանջում է, որ վերջիններս պաշտոնապես հայտարարեն, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):