Գախարիայի կուսակցությունում ենթադրում են, որ ճնշում է գործադրվում «Շերատոնի» տնօրինության վրա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Գիորգի Գախարիան՝ «Շերատոն» հյուրանոցում տեղի ունեցած հարձակումից հետո

«Հանուն Վրաստանի» կուսակցությունը «Շերատոն Բաթումի» հյուրանոցից պահանջում է իրենց փոխանցել Գիորգի Գախարիայի վրա խմբակային հարձակման տեսագրությունը։ Այսօրվա ճեպազրույցում կուսակցության գործադիր քարտուղար Բերդիա Սիճինավան ասել է, որ ամեն րոպե ավելանում է տեսաապացույցները ոչնչացնելու վտանգը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ողջամիտ ենթադրություն կա, որ «Շերատոն» հյուրանոցի ադմինիստրացիան ճնշումների է ենթարկվում, քանի որ հյուրանոցի տնօրինության հայտարարությունները և իրավապահ մարմինների անգործությունը անվստահություն են առաջացնում և ամեն րոպե մեծացնում են տեսաապացույցների հնարավոր ոչնչացման ռիսկերը, հատկապես այն պայմաններում, երբ դե ֆակտո վարչապետը և մյուս պաշտոնյաները բացահայտ և հրապարակայնորեն արդեն իսկ թելադրում են արդարադատությանը, թե որ ուղղությամբ և տարբերակով պետք է գնան։

Ուստի մենք պաշտոնապես պահանջում ենք «Շերատոն» հյուրանոցից տրամադրել Գիորգի Գախարիայի վրա հարձակման տեսագրությունը, ինչը մենք օրինական իրավունք ունենք անելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքի համաձայն», - ասել է Սիճինավան։

Բերդիա Սիճինավան նշել է, որ «Վրացական երազանքը» թաքցնում է հարձակվողներին և քարոզչական գործիքներով փորձում նրանց որպես զոհ ներկայացնել։

«Կաղ ռեժիմը և այս հանցագործության մեղսակից վախկոտները ոչ կարողություն ունեն, ոչ էլ քաջություն խոստովանելու, որ իրենք են կանգնած այս կազմակերպված հարձակման հետևում, թեև դե ֆակտո վարչապետի և դե ֆակտո այլ պաշտոնյաների մինչ այժմ արված հայտարարությունները ուղղակիորեն վկայում են այդ բռնության մասին։ Իվանիշվիլիի հրամանով նախօրոք կազմակերպվել և իրականացվել է նրանց միջոցով, ինչը նրանք ստացել են որպես արտակարգ իրավիճակ»,- ասել է Սիճինավան։

Հունվարի 15-ին, ուշ գիշերը լրագրող Զվիադ Քորիձեն և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան հարձակման են ենթարկվել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների, այդ թվում՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի անդամ Դիմիտրի Սամխարաձեի և Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Գիորգի Մանվելիձեի կողմից։ Հարձակումները տեղի են ունեցել մի քանի րոպեի տարբերությամբ։

Բերդիա Սիճինավայի խոսքով՝ Գախարիայի վրա կազմակերպված հարձակմանը մասնակցել է մոտ տասը մարդ։ Քաղաքական գործիչը քթի ոսկորի կոտրվածք և ուղեղի ցնցում ստացել։

Հյուրանոցի տնօրինությունը ոստիկանություն է կանչել միայն Գիորգի Գախարիայի վրա հարձակումից հետո, իսկ մինչ ՆԳՆ աշխատակիցների ժամանումը մաքրման ծառայության աշխատակիցները մաքրել են դեպքի վայրը։ Քննիչները մոտ երեք ժամ դեղին ժապավենով չեն շրջապատել տարածքը։

«Ոչինչ ջնջված չէ, բոլոր տեսագրությունները կան, և իհարկե մենք դրանք կհանձնենք ոստիկանությանը և ցանկացած այլ գերատեսչության։ Մենք դրանք, եթե չեմ սխալվում, մեկ ամիս ենք պահում»,- հունվարի 15-ին լրագրողներին ասել է հյուրանոցի մենեջերներից մեկը։ Մեգի Ժղենտիի խոսքով՝ իրենք իրավունք չունեն հրապարակային դարձնելու կադրերը։

Միաժամանակ կառավարական քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որը, ըստ «Շերատոնի» մենեջերի, հյուրանոցը չի նկարել։ Ըստ Մեգի Ժղենտիի, «մի կին է եղել, ով նկարել է» հարձակումը սկզբից մինչև վերջ։

«Իմեդի»-ի կադրերում Գիորգի Գախարիան և Դիմիտրի Սամխարաձեն երևում են հյուրանոցի ներսում՝ մուտքի մոտ՝ դեմ առ դեմ։ Սամխարաձեի թիկունքում կանգնած են ևս երկու հոգի։ «Ճանաչեցի՞ր» հարցնում է նա Գախարիային, որից հետո Գախարիան հավանաբար ստվարաթղթե բաժակ է նետում, որից հեղուկ է թափվում։ Երևում է, որ Սամխարաձեն քաշքշում է Գախարիային, սակայն այդ պահին կադրը ընդհատվում է։ Հաջորդ կադրում Գիորգի Գախարիան երևում է հյուրանոցից դուրս՝ գետնին ընկած։ Նա ձեռքով ծածկում է դեմքը և փորձում ոտքի կանգնել։ Լսվում է, թե ինչպես է Դիմիտրի Սամխարաձեն հայհոյում ու բղավում «ինչպե՞ս հարվածեցիր ինձ»։ Սամխարաձեն իր ուղեկիցների հետ գնում է դեպի մեքենա։ Այդ պահին ատրճանակ է երևում նրա տաբատի ետևի մասում:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է վարում Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը ենթադրում է բռնություն և պատժվում է տուգանքով կամ հանրօգուտ աշխատանքով՝ 120-ից 180 ժամ ժամկետով, կամ տնային կալանքով՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամկետով։

 

Այս թեմայով՝

Գախարիան պետք է մտածի, թե արդյոք փորձ չի եղել հարձակվել քաղաքական պաշտոնյայի վրա․ Մդինարաձե

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։