Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Թբիլիսիում ռուսական օրենքի դեմ շարունակվող բողոքի ցույցերին և հայտարարում, որ Վրաստանի կառավարությունը պարտավոր է միտումնավոր չխոչընդոտել երկրի ուղին դեպի եվրոպական ապագա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Վրաստանում ամեն գիշեր հազարավոր մարդիկ են մասնակցում բողոքի ակցիաներին՝ հանուն խոսքի ազատության և ակտիվ քաղաքացիական հասարակության։ ԵՄ թեկնածուի կարգավիճակը պատմական հնարավորություն է։ Վրաստանի կառավարությունը պատասխանատվություն է կրում միտումնավոր չխոչընդոտելու երկրի ուղին դեպի եվրոպական ապագա»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի 83 պատգամավորներ առաջին ընթերցմամբ սատարեցին ռուսական օրենքին։ Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան, ինչպես ողջ Եվրամիությունը, այսպես կոչված գործակալների մասին օրենքին շատ քննադատաբար է վերաբերվում։ Կանցլերը հույս էր հայտնել, որ խորհրդարանը չի ընդունի այն։
Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, ապրիլի 15-ից բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ ռուսական օրենքի։ Դրան հակառակ՝ «Վրացական երազանքը» ապրիլի 29-ին խորհրդարանի շենքի դիմաց «համընդհանուր հավաք» կանցկացնի՝ ի պաշտպանություն ռուսական օրենքի։ Հանրային ծառայությունների աշխատակիցներին պարտավորեցնում են մասնակցել ակցիային։
