Հասարակական կազմակերպություններն արձագանքել են քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեի ձերբակալությանը և կոչ արել վերաքննիչ դատարանին վերանայել քաղաքային դատարանի որոշումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
16 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարության մեջ նշում են, որ Փերաձեի նկատմամբ կիրառված պատժամիջոցը՝ ազատազրկումն անհամաչափ է։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ազատազրկումը սահմանվում և կիրառվում է միայն բացառիկ դեպքերում։ Սամեբայի տաճարում Ստալինի կերպարի տեղադրման դեմ ոչ բռնի բողոքի նման խստության և տևողության պատիժը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված համաչափության չափանիշները։
Հատկանշական է, որ Նատա Փերաձեի ապօրինի պատիժը մեկ անգամ արդեն դարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննարկման առարկան, երբ դատարանը անհամաչափ է գնահատել ակտիվիստների նկատմամբ կիրառված սանկցիան։ Ըստ այդմ՝ կոչ ենք անում Թբիլիսիի վերաքննիչ դատարանին առաջնորդվել գործող միջազգային օրենսդրությամբ և որոշում կայացնել մարդու իրավունքներին համապատասխան», - ասվում է հասարակական կազմակերպությունների դիմումում։
Հայտարարությունը ստորագրել են՝ Մարդու իրավունքների կենտրոն, Բազմակուսակցական ժողովրդավարության Արևելյան Եվրոպայի կենտրոն, Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ, Ժողովրդավարության պաշտպաններ, Թբիլիս Փրայդ, Կանաչ այլընտրանք, Գործընկերություն հանուն մարդու իրավունքների, Խորհրդային անցյալի հհետազոտության լաբորատորիա, Միջազգային թափանցիկություն – Վրաստան, Արդար ընտրություններ և ժողովրդավարության միջազգային հասարակություն, Քաղաքացիական հասարակության հիմնադրամ, Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն, Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա, Վրաստանի դատարանի ժամապահ, Խոշտանգումների զոհերի հոգեբանական և բժշկական վերականգնման կենտրոն, Կանայք հանուն ընդհանուր ապագայի կազմակերպությունները:
Փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Շչերբակովը Նատա Փերաձեին օրինախախտ է ճանաչել Մատրոնա Մոսկովելիի սրբապատկերի վրա ներկ լցնելու համար և նրան դատապարտել 5-օրյա վարչական ազատազրկման։ Քաղաքացիական ակտիվիստին ձեռնաշղթաներ են հագցրել իր տանը։
«Սա վիրավորանք էր Ստալինի հասցեին, որի համար ես ոչ մի վայրկյան չեմ զղջում։ Մինչև հիմա տույժեր էին օգտագործում, տեսնում էին, որ տուգանքների չափը հավաքվում է, մեզ չխանգարեց, հիմա էլ ահաբեկման այս մեթոդին անցան։ Բացի այդ, «Ալտ ինֆո»-ի հետ են նստում հաշվի՝ ահա մարդուն բանտ ենք ուղարկում ձեր սուրբ Ստալինին վիրավորելու համար։ Նրանք ափսոսալու են, որ ինձ բանտ են տարել»,- ասել է Փերաձեն ձերբակալության ժամանակ։
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որը պաշտպանում է Նատա Փերաձեին, Վերաքննիչ դատարանում բողոքարկել է քաղաքային դատարանի որոշումը։ Փաստաբան Ջուբա Քաթամաձեի խոսքով՝ դատավոր Շչերբակովի որոշումը անօրինական է և անհիմն, նա չի հասկանում, թե ինչու է տուգանքի փոխարեն ազատազրկում կիրառել։
Հունվարի 9-ին Նատա Փերաձեն Սամեբայի տաճարում Ստալինի պատկերով Մատրոնա Մուսկովելիի պատկերակի վրա կապույտ ներկ է շփել։ Նա դեպքի տեսագրությունը տարածել է սոցցանցում։ Նույն օրը ՆԳՆ-ում հետաքննություն է սկսվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է մանր խուլիգանությանը։ Խախտման համար նախատեսված է տուգանք՝ 500-ից 1000 լարիի չափով կամ վարչական ազատազրկում՝ մինչև 15 օր ժամկետով։
Ստալինի պատկերով սրբապատկերը եկեղեցուն են նվիրել ռուսամետ «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդները։
Ռուսամետ, բռնի «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո» կուսակցությունը պահանջել է քրեական հետաքննություն սկսել Նատա Փերաձեի նկատմամբ և ձերբակալել նրան։ Հունվարի 13-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքում կուսակցության առաջնորդները սպառնացել են, որ եթե պետությունը Փերաձեին պատշաճ պատասխան չտա սրբապատկերին «վիրավորելու» համար, իրենք դա կանեն։ Մինչ այդ «Ալտ Ինֆո»-ի անդամներն ու համակիրները գնացել են քաղաքացիական ակտիվիստի տան մոտ և պահանջել պատժել նրան։ Նատա Փերաձեն ստիպված է եղել ընտանիքի հետ ժամանակավորապես տեղափոխվել այլ վայր։