«Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ դաշնակիցները գնահատեն, որ նա պատրաստ է կատարել անդամակցության հետ կապված պարտավորությունները, այդ թվում՝ ժողովրդավարական կառավարման հիմնարար սկզբունքների պահպանումը, ներառյալ մարդկանց սեփական առաջնորդ ընտրելու ազատության հիմնարար սկզբունքը։ Ցավոք, այն բանից հետո, երբ ես Վրաստանում դեսպան էի, մենք չենք տեսել Վրաստանի առաջընթացը այս նպատակներին հասնելու հարցում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասը, ով 2009-2012 թվականներին եղել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Դիվանագետին հարցրել են, թե որքանով են նրա վաղ ենթադրություններն ու սպասումները համընկնում դաշինքին Վրաստանի ինտեգրման ներկայիս դինամիկայի հետ։ Ջոն Բասսի խոսքով՝ «Վրացական երազանքի» իշխանության էվոլյուցիան վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին խիստ մտահոգիչ է.
«Մեզանից շատերի համար, ովքեր եղել են Վրաստանում կամ աշխատել են վրացիների հետ, հատկապես 2008 թվականի հակամարտությունից հետո, երբ Ռուսաստանը կրկին փորձում էր որոշել և թելադրել, թե ինչպես պետք է ապրի հարևան երկիրը, արդյոք նա պետք է լինի ազատ, ընտրի այն հարաբերությունները, որոնք անհրաժեշտ են նրա անվտանգությանը, այս դեպքում՝ ՆԱՏՕ-ի հետ, շատ մտահոգիչ է տեսնել «Վրացական երազանքի» իշխանության էվոլյուցիան վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին...
Որպես ԱՄՆ դեսպան, ով այդքան ջանք գործադրեց՝ ապահովելու համար «Վրացական երազանքի» համար արդար մրցակցության պայմանները 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում, խորապես մտահոգիչ է տեսնել, որ նույն խումբն այժմ խարխլում է ժողովրդավարական կառավարման և հասարակության հիմքերը:
Ես կասեի, որ և՛ խորապես մտահոգիչ, և՛ տխուր է տեսնել, որ ողջ հասարակության ձգտումներն ու երազանքները Բիձինա Իվանիշվիլիի դժգոհության պատանդն են դարձել»,- ասել է Ջոն Բասը։
Չնայած ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վատթարացմանը՝ ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։ «ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները հրավիրված են գործընկերային միջոցառումների»,- երեկ ասել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը։ Միաժամանակ Բրայենը նշել է, որ Վրաստանի կառավարության վերջին գործողություններն անհամատեղելի են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու երկրի ցանկությանը։
Նշենք, որ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մայիսին հրաժարվել է Թբիլիսի այցելած Ջիմ Օ՛Բրայենի հետ հանդիպումից։ «Վարչապետն ասաց, որ նա ինձ չի հանդիպելու, քանի որ մենք նրան դե ֆակտո պատժամիջոցների ենք ենթարկել։ Այս փուլում նրա նկատմամբ պատժամիջոցներ չկան։ Որ նման ազդեցիկ մարդն այդքան ապատեղեկացված է, ցնցող ու հիասթափեցնող է։ Այն փաստը, որ վարչապետն ասում է, որ դա է պատճառը, որ Վրաստանի գործընկերներից մեկը չի կարող հանդիպել այս քաղաքացու հետ, անհատական շահը վեր է դասում երկրի սահմանադրական պարտավորությունից՝ աշխատել միջազգային գործընկերների հետ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու համար», - այն ժամանակ ասել էր Օ'Բրայենը: