Սվանեթիում՝ Շխելդա լեռան վրա հայտնաբերվել է հայտնի վրացի լեռնագնաց, 34-ամյա Արչիլ Բադրիաշվիլիի դին։ Այս մասին տեղեկություն է տարածել ՆԳ նախարարությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները Սվանեթիի Շխելդա լեռան վրա, մոտ 3800 մետր բարձրության վրա, ժայռոտ լանջին հայտնաբերել են անհետ կորած լեռնագնացի դին։
Որոնողափրկարարական աշխատանքների շրջանակում ԱԻ կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր վարչության հրշեջ-փրկարարները համապատասխան հատուկ տեխնիկայի և սահմանային ոստիկանության ուղղաթիռի ներգրավմամբ դուրս են բերել լեռնագնացի դին և իրականացվում է համապատասխան ընթացակարգեր»,- ասված է ՆԳ նախարարության կողմից այսօր՝ օգոստոսի 12-ին, տարածած հաղորդագրությունում։
Արչիլ Բադրիաշվիլին երեք այլ լեռնագնացների հետ արշավանքի է եղել Շխելդա լեռան վրա։ Ըստ նրանց պատմածի՝ օգոստոսի 10-ին, երբ գագաթից իջնելիս են եղել, եղանակը վատացել է, Արչիլին մոտիկ տարածության վրա կայծակի հարված է եղել, որից հետո նա ընկել է ժայռից։
Արշավախմբի մյուս անդամները նույն օրը կարողացել են և ԱԻ կառավարման ծառայությանը հայտնել, որ շտապ օգնության կարիք ունեն: Մեստիայի փրկարար ծառայության աշխատակիցները և տեղացի լեռնագնացները ծանուցումը ստանալուց հետո՝ ժամը 17-18-ի սահմաններում, մեկնել են Շխելդա, սակայն ՆԳՆ ուղղաթիռը փրկարարական աշխատանքներին ներգրավվել է միայն երկրորդ օրը՝ օգոստոսի 11-ի առավոտյան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ԶԼՄ-ների հետ կապերի ներկայացուցիչը «Վրաստանի լուրերին» հայտնել է, որ օգոստոսի 10-ի երեկոյան Սվանեթիում վատ եղանակ է եղել՝ անձրև և կարկուտ, ինչը անհնար է դարձրել թռիչքը, սակայն այս փաստը տեղի բնակիչները չեն հաստատում։ Նրանց խոսքով, երեկոյան՝ դեռ մութը չընկած, մոտ երեք ժամ, անձրև, ամպրոպ ու մառախուղ այլևս չի եղել։
Օգոստոսի 11-ի առավոտյան արշավախմբի ողջ մնացած երեք անդամները բարեհաջող տեղափոխվել են Մեստիա: Ուղղաթիռը կես օրից ավելի կայանված է եղել, և այն երկրորդ անգամ թռել է դեպի հովիտ միայն այն ժամանակ, երբ ավիացիոն վառելիքով բեռնված մեքենան բարձրացել է Սվանեթի և լցվել են ուղղաթիռի պաշարները։ Ներքին գործերի նախարարությունը չի պարզաբանել, թե ինչու է Սվանեթի ժամանած ուղղաթիռը մի քանի ժամով կանգնեցվել։
Արչիլ Բադրիաշվիլին արժանացել է բազմաթիվ կարևոր մրցանակների լեռնագնացության բնագավառում։ 2022 թվականին նա, Բաքար Գելաշվիլին և Գիորգի Տեփնաձեն արժանացել են Golden Piolets d'Or մրցանակի։ Վրացի լեռնագնացները մրցանակը նվաճել են՝ հաղթահարելով 7303 մետր բարձրություն ունեցող գագաթը, որտեղ մինչ այդ ոչ ոք ոտք չի դրել, և որը համարվում է ամենադժվար երթուղիներից մեկը։ Սարագրար հյուսիս-արևմուտք (Saraghrar Northwest) գագաթը գտնվում է Պակիստանի արևմուտքում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ։ 1970-80-ականներին փորձել են բարձրանալ այս գագաթը, բայց անհաջող։ 2019 թվականին Արչիլ Բադրիաշվիլին (Գիորգի Տեփնաձեի հետ) բարձրացել է Նանգա Պարբատ՝ Պակիստանի Կարակորում լեռնային համակարգի գագաթը, որի բարձրությունը կազմում է 8126 մետր և բնութագրվում է տեխնիկապես բարդ ու ձնառատ լանջերով։