Խորհրդարանն 1-ին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կառավարության պահանջով քննարկվում է արագացված կարգով։ Փոփոխությունները հիմնականում կվերաբերեն հեռավար ուսուցում ստացող ուսանողներին և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատության այն ուսանողները, որոնք սովորում են ամբողջությամբ հեռակա կարգով, այլևս չեն կարողանա օգտվել տարկետման իրավունքից։
Նման ուսանողների համար օրենքը սահմանելու է զորակոչիկների համար ազգային զինծառայության ընդունելի ձև ընտրելու հնարավորություն։ Մասնավորապես՝ կրտսեր պահեստազորի սպաների կամավոր զինվորական պատրաստության ծրագիր կամ ուսանողների կամավոր զինվորական պատրաստության ծրագիր (4 տարվա ընթացքում ամեն շաբաթ/ ամեն ամիս մի քանի օր) կամ զինվորական ծառայության տեսակներից (ժամկետները՝ 6, 8, 11 ամիս) որևէ մեկի ընտրության հնարավորություն։
Գործող «Պաշտպանության օրենսգրքով»՝ անգամ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողն օգտվում է զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից, թեև նա կրթություն է ստանում հեռավար ձևով, և այդ անձը ուսման պատճառով չունի որևէ երկիր մեկնելու պարտավորություն։
Պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեի խոսքով, որոշ երկրներում շատ հեշտ է ստանալ առցանց ուսանողի կարգավիճակ և հեռավար ուսուցումը դարձել է պատրվակ այն մարդկանց համար, որոնք չեն ցանկանում ծառայել։
«Որոշ անձինք բիզնես են կազմակերպել, երբ ժամկետային զինծառայողին հնարավոր է դարձել առցանց ուսանողի կարգավիճակ ստանալ, որպեսզի հետաձգի զինծառայությունը»,- ասել է Գիորգաձեն։
Օրենքի նախագծով Պաշտպանության օրենսգրքում մտցվում է «ակտիվ ուսանող» տերմինը. զորակոչիկների ազգային զինվորական ծառայության տարկետման իրավունքից կօգտվի այն անձը, ով հանդիսանում է օրենքով ճանաչված Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատության ակտիվ ուսանող մինչև կրթության յուրաքանչյուր մակարդակի ավարտը։
2023 թվականի օգոստոս ամսվա դրությամբ Վրաստանում շուրջ 30 000 ուսանողի կարգավիճակը դադարեցվել է ուսման վարձը չվճարելու պատճառով։ Նոյեմբերի 28-ին խորհրդարանում ելույթի ժամանակ կրթության նախարարն ասել է, որ պարտքերի մարման ծրագրով 2023 թվականի սեպտեմբերից վերականգնվել է 4 000 ուսանողի կարգավիճակ, և նրանք վերադարձել են ուսումնական գործընթացին։
Օրենքի նախագծով անձն իրավունք ունի բողոքարկելու իրեն ժամկետային զինծառայողի զինվորական հաշվառման մեջ ընդգրկելու որոշումը՝ պաշտոնապես տեղեկացվելուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում։
Զորակոչիկներին զինվորական ծառայության զորակոչելու որոշումը բողոքարկելը չի կարող կասեցնել դրա գործողությունը։
Բացատրական գրության մեջ ասվում է, որ փոփոխությունը կապահովի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող որոշումների ժամանակին կատարումը։ Այս հարցը հիմնականում վերաբերում է հոգևորականներին, տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ հորինված, ինչպես օրինակ՝ «Գիրչի» կուսակցության հիմնած «Բիբլիական ազատությունը»։ Այս կազմակերպության քահանայի կարգավիճակով 2016-2022 թվականներին 36 հազարից ավելի ժամկետային զինծառայողներ խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից։
Վրաստանի խորհրդարանը Պաշտպանության օրենսգիրքը հաստատել է ընդամենը երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 21-ին։ Նոր օրենսգրքով, որը կգործի 2025 թվականից, բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն միայն ՊՆ համակարգում։ Զինվորական ծառայությունից կազատվեն միայն Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականները։