Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանիի երդմնակալության արարողությանը։ Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ երդմնակալությանը մասնակցելու համար վարչապետը պաշտոնական հրավեր է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Երդմնակալությունը նախատեսված է այսօր՝ հուլիսի 30-ին։ Վրաստանի վարչապետը Թեհրան է մեկնել առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։
Կառավարության վարչակազմի տվյալներով՝ Իրանի Մեջլիսում կայանալիք արարողությանը ներկա կլինի 70 օտարերկրյա պատվիրակություն։ Թեհրան կժամանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ռուսաստանից պատվիրակություն, որը կգլխավորի Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Փեզեշքիանին նախագահ է ընտրվել հուլիսի սկզբին այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Էբրահիմ Ռաիսին զոհվեց մայիսի 19-ին տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնին կիրակի՝ հուլիսի 28-ին, հրամանագիր է ստորագրել Փեզեշքիանիին նախագահի պաշտոնում հաստատելու մասին:

Իրակլի Կոբախիձեն երկրորդ անգամ է մեկնում Թեհրան։ Մայիսի 22-ին նա ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ մասնակցել է Ռաիսիի հուղարկավորությանը։ Հուղարկավորությանը մասնակցել են «Հեզբոլլահ», «Համաս» և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդները, ինչպես նաև ՌԴ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և այլք։
