Ռուսամետ, հոմոֆոբ «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո» կուսակցությունը գրանցվել է որպես ընտրական սուբյեկտ և մասնակցելու է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալու համար «Ալտ Ինֆո»-ն մարտի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ավելի քան 50 հազար ընտրողների ստորագրություն։ Կուսակցության առաջնորդներից Կոնստանտին Մորգոշիայի հրապարակած փաստաթղթից պարզ է դառնում, որ ստույգ է ճանաչվել 25 119 ստորագրություն, ինչը բավարար է կուսակցության՝ որպես ընտրական սուբյեկտ գրանցելու համար։
«Համակարգային ճնշման պայմաններում «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆո»-ն հաջողությամբ անցել է ընտրական գրանցումը և ձեռք է բերել ընտրական սուբյեկտի կարգավիճակ՝ մասնակցելու 2024 թվականի ընտրություններին։ Շնորհավորում ենք մեր գաղափարակիցներին, պայքար միշտ արժե: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր վստահեցին մեզ։ Մեզ մեծ հաղթանակ է սպասվում»,- ասել է Մորգոշիան։
«Ալտ Ինֆո» խմբավորումը կուսակցություն է հիմնել 2021 թվականի վերջին, իսկ նույն թվականի հուլիսի 5-ին ակցիա է կազմակերպել ընդդեմ «Թբիլիսի փրայդի» կազմակերպած «Արժանապատվության երթի», որը վերածվել է լայնածավալ բռնության՝ լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Երկու տարի անց՝ 2023 թվականի հուլիսին, «Ալտ Ինֆո»-ն խափանեց նաև մասնավոր տարածքում նախատեսված «Փրայդ ֆեստ»-ը։ Բռնության կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվել։
2023 թվականի վերջին, այն բանից հետո, երբ Վրաստանը ստացավ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, «Ալտ-Ինֆո»-ի անդամներն ու համակիրները ԵՄ դրոշ այրելու արշավ սկսեցին։
«Ալտ-Ինֆո/Պահպանողական շարժում»-ը 2022 թվականին ստացել է 577 034 լարի նվիրատվություն, 2023 թվականին՝ 36 634, իսկ այս տարի՝ 1 045 լարի։ Կուսակցությունը դատարանի կողմից տուգանվել է 217 482 լարիով՝ ոչ դրամական նվիրատվությունը թաքցնելու համար։ «Ալտ Ինֆո»-ին է պատկանում նաև հեռուստատեսությունը, որն ամեն ամիս հարյուր հազարավոր լարիով ֆինանսավորում է կուսակցության ղեկավարներից մեկի՝ Կոնստանտինե Մորգոշիայի թոշակառու հորաքույրը։
