Կառավարության անդամները քննադատում են նախագահին, ով «չի շնորհավորել» Ալիևին հաղթանակի կապակցությամբ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Զուրաբիշվիլիի և Ալիևի հանդիպումը Բաքվում, 2019 թվականի փետրվար

Վրաստանի կառավարության անդամները՝ փոխվարչապետներ Թեա Ծուլուկիանին և Իրակլի Չիքովանին քննադատել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով դեռ չի շնորհավորել Իլհամ Ալիևին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մինչև այս պահը Վրաստանի նախագահի լռությունը, որը արտահայտվում է պարոն Ալիևին հաղթանակի կապակցությամբ չշնորհավորելով, կարծում եմ վնասակար է մեր պետության համար»,- «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան ասել է մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։

Ծուլուկիանին նախագահի որոշումը որակել է որպես «քաղաքական անհեռատեսություն»։

«Մենք ցանկանում ենք հիշեցնել մեր նախագահին, որ սա տարածաշրջան է, որտեղ վերջին տարիներին մեծացել են աշխարհաքաղաքական և անվտանգության ռիսկերը։ Վրաստանի կառավարությունը ներկայում հոգում է այդ ռիսկերի ապահովագրման ուղղությամբ, և այս ֆոնին նախագահը, որը գլխավոր հրամանատարն է, ձեռնպահ է մնում մեր հարևան, գործընկեր, բարեկամ պետության առաջնորդին շնորհավորել նոր ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Դա քաղաքական անհեռատեսություն է, բայց դա էլ ոչինչ: Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է կատարել այսպես կոչված իր տերերից ստացած առաջադրանքները։ Կարծում եմ՝ մենք պետք է սրա հետ գործ ունենանք, և նրա նպատակը չպետք է լինի այն, որ նախագահը նախապես ապահովագրի մեր երկրի վտանգները, հնարավորինս շատ բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունենա լավագույն հարևանների հետ, որոնց թվում է նաև Ադրբեջանը, այլ ընդհակառակը՝ երկրում ռիսկերն ավելի շատ լինեն, տնտեսական վտանգները մեծանան։ Թվում է, թե դա է նրա նպատակը, որը, մեղմ ասած, ցավալի է։

Նաև բացատրությունը, որ հաղթանակը դեռ վերջնականապես հաստատված չէ և հետևաբար չի շնորհավորում պարոն Ալիևին, իհարկե, չի կարող կիսվել, քանի որ հիշում ենք գոնե մեկ օրինակ, երբ տիկին Սալոմեն շնորհավորեց պարոն Մակրոնին ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատումից առաջ, ինչը միանգամայն բնական էր ու ողջունելի այն ժամանակ»,- ասել է Ծուլուկիանին։

Պաշտպանության նոր նախարար Իրակլի Չիքովանին ասել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի անգործությունը իր համար անհասկանալի է, քանի որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է։

«Մյուս կողմից՝ դիվանագիտական ​​տարրական էթիկետի հարց է, որ այս շնորհավորանքը պետք է բազմիցս հնչած լիներ։ Կարծում եմ՝ դա վնասում է մեր պետության շահերին, վնասում է Ադրբեջանի Հանրապետության հետ մեր ռազմավարական գործընկերության նպատակներին։ Մյուս կողմից, կարծում եմ, որ դա միանգամայն հիմար որոշում է։ Սակայն չի բացառվում, որ այս ամենը որոշակի սխեմայի մաս է, որը նախագահը երկար ժամանակ իրականացնում է և հետևում է որոշակի հանձնարարությունների»,- ասել է Իրակլի Չիքովանին։

Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Իլհամ Ալիևը հինգերորդ ժամկետով դարձավ երկրի նախագահ։ Նա այս պաշտոնը կզբաղեցնի ևս 7 տարի։

Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Ըստ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» հայտարարության՝ արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը և ոչ լեգիտիմ են, քանի որ քվեարկությունն անցել է առանց մրցակցության՝ տոտալ ճնշման, վախի և սպառնալիքների պայմաններում։

Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, թեև ընտրությունները լավ էին կազմակերպված, այնուամենայնիվ քաղաքական այլընտրանք չի եղել, իսկ որոշ ընդդիմադիր կուսակցություններ ընդհանրապես չեն մասնակցել։ «Չնայած նրան, որ քարոզարշավին մասնակցում էին ևս վեց թեկնածուներ, նրանցից և ոչ մեկը համոզիչ կերպով չվիճարկեց գործող նախագահի քաղաքականությունը՝ ընտրողներին թողնելով առանց իրական այլընտրանքի։ Քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ օրենսդրական դաշտը և դրա կիրարկումը դժվարացնում են խաղաղ հավաքների և հանրային հանդիպումների ազատության իրավունքի իրացումը՝ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ նախընտրական քարոզչությունից դուրս»,- ասված է դիտորդական առաքելության հայտարարության մեջ։

Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահն է 2003 թվականից։ Նա այս պաշտոնը ստանձնել է հոր՝ Հեյդար Ալևի մահից հետո։

Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է։ 2023 թվականի հոկտեմբերին, երբ Իլհամ Ալիևը այցելեց Վրաստան և հանդիպեց այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, Վրաստանի նախագահի վարչակազմը հայտարարեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղյակ չի եղել այցի մասին և, չնայած իր ցանկությանը, նախագահների հանդիպումը չի կարող կայանալ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):