Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ քննարկվում է Վրաստանում տարանցիկ նոր օդանավակայանի կառուցումը։ Նրա խոսքով, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը համապատասխանում է այսօրվա պահանջներին, սակայն չի կարող հասնել հավակնոտ նպատակների։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 6 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
«Սա մեր բավականին հավակնոտ որոշումն է, բայց կարծում եմ, որ այսօր մենք ունենք միջոցներ, փորձ, և որ ամենակարևորն է՝ տարածաշրջանում իրական ավիացիոն հանգույց դառնալու նպատակ։ Մենք բազմիցս ասել ենք, որ երկիրն ունի դրա ներուժը։ Մենք սկսել ենք աշխատել այս նպատակով»,- ասել է վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կառավարությունը երկու տարբերակ է մշակել՝ գործող օդանավակայանի զարգացում ու ընդլայնում և նորի կառուցում։
«Այս օդանավակայանն ունի իր թերություններն ու սահմանափակումները և մեծ զարգացման հնարավորություն չի տալիս։ Հատկապես, եթե մենք ուզում ենք դառնալ ավիացիոն հանգույց տարածաշրջանում, այս օդանավակայանը և դրա գտնվելու վայրը, տարածքը մեզ թույլ չի տալիս։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք տնտեսական խորհրդում, քննարկել և եկել ենք այն եզրակացությանը, որ եթե ուզում ենք երկրի մասին հոգ տանել 20, 50 և նույնիսկ 100 տարվա հեռանկարում, մեր ապագա սերունդներին թողնելով ենթակառուցվածքներով պատշաճ օդանավակայան, անհրաժեշտ է նոր վայր ընտրել: Նման վայր Թբիլիսիում կա և կարելի է ասել, որ այն իդեալական է այս նպատակով, դա Վազիանիի նախկին օդանավակայանն է։ Իմ հանձնարարությամբ էկոնոմիկայի նախարարությունը մի քանի ամիս ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։
Մեր ցանկությունն է բերել լավագույն նախագծողների, շինարարների, ճարտարապետների՝ ուսումնասիրելու այս նախագիծը։ Պետք է նախ լավ ուսումնասիրենք այս վայրը, հետո վերջնական որոշում կայացնենք։
Խոսքը ժամանակակից միջազգային կարգի օդանավակայանի կառուցման մասին է, որն իրականում կարող է հանգույց դառնալ։ Այն պետք է լինի տարանցիկ-լոգիստիկ և ժամանակակից ուղևորներին ուղղված միջազգային կարգի օդանավակայան։
Նաև խոսեցինք «լավ տերմինալների» կառուցման մասին և այլն։ Մենք մանրամասն կքննարկենք դա, և ես կարծում եմ, որ սա շատ հավակնոտ, բայց անհրաժեշտ նախագիծ է երկրի համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ վերջին տարիներին ամեն տարի Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն ավելանում է գրեթե 35 տոկոսով։
«Վրացական օդանավակայաններից ուղիղ չվերթներ են իրականացվում աշխարհի 58 քաղաքներ, և մենք կանոնավոր օդային հաղորդակցություն ունենք աշխարհի 31 երկրների հետ։ Հետևաբար, մենք հիմա կսկսենք ուսումնասիրությունը, կբերենք աշխարհի առաջատար ավիացիոն խորհրդատվական ընկերությունների, կներգրավենք նրանց, կանցկացնենք շատ մանրամասն ուսումնասիրություն և դրանից հետո վերջնական որոշում կկայացնենք։ Թբիլիսին և երկիրը պետք է ունենան լավագույն օդանավակայաններից մեկը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման արդյունքում վերականգնվել են Վրաստանից Ռուսաստան ուղիղ չվերթները։ Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթն իրականացրել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը մայիսի 19-ին, իսկ Red Wings-ը, որը թույլտվություն է ստացել Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունից, թռիչքները կսկսի հունիսին՝ Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղիներով։ Մոսկվայի ուղղությամբ չվերթներ է իրականացնում նաև վրացական Georgian Airways ավիաընկերությունը։
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց և պատերազմի սկսվելուց հետո ԵՄ անդամ երկրները և ԱՄՆ-ն արգելել են ուղիղ չվերթները Ռուսաստանից։
Այս թեմայով՝