«Այս քոլ ցենտրերի թեման կատարյալ օրինակ է, թե ինչպես են միասին լուռ նստել մութ սենյակում և խաբեությամբ եվրոպացիներից գումարներ գողացել։ Հիմա, արդեն ֆինանսական խարդախությունները վերածվում են քաղաքական խարդախության, և փորձում են իրար մեղադրել»,- ասել է Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ըստ Գախարիայի՝ այս ամենի գինը վճարելու է յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ սովորական եվրոպացու աչքում այսօր Վրաստանը խարդախների երկիր է։
«Ի՞նչ պետք է մտածի եվրոպացին, եթե ինչ-որ մեկին հետաքրքրի ու խորանա։ Կասի՝ պաշտպանության նախկին նախարարը, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, պարզվում է, որ եվրոպացի թոշակառուներից խաբեությամբ գումար է գողանում։ Հետո, երբ հանձնաժողով [խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողով – խմբ.] ձևավորվի, կպարզվի, որ պաշտոնյաները կամ թաքցնում էին դա, այդ խարդախին, կամ իրենք էլ էին խաբեությամբ գողանում։ Այս մարդիկ տարրական եզրակացություն կանեն՝ այստեղ իշխանությունն էլ է խաբեբա, ընդդիմությունն էլ է խաբեբա, բոլորն էլ խաբեբա են, ու վերջում այս դատավճիռը կկայացնեն շարքային քաղաքացու ու մեր երեխաների հանդեպ։ Վերջ, դրա համար չեն ուզում։
Այն, ինչ նրանք այժմ իրականում անում են, փորձում են միմյանց մեղադրելով պաշտպանել իրենց գողացված փողերը»,- ասում է Գախարիան։
Խորհրդարանում Գիորգի Գախարիայի թիմի անդամները հանդես են եկել քոլ ցենտրերի հարցով ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին աջակցել են ընդդիմադիր այլ պատգամավորներ։ Նրանք ապրիլի 26-ին խորհրդարանում գրանցել են համապատասխան որոշման նախագիծը։
Քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակն է հետաքննել 2020 թվականից մինչ օրս Վրաստանում գործող անդրազգային հանցագործությունը, այսպես կոչված խարդախ քոլ ցենտրերը, ներգրավված անձանց, կազմակերպիչներին և հնարավոր ազդեցիկ հովանավորներին, պետական հիմնարկներին, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատանքի սխեման և մասշտաբները, անարդյունավետ հետաքննության և անգործության պատճառները, հանցագործության հետ կապված ուղղակի կամ անուղղակի միջազգային քաղաքական ռիսկերի և դրանց հնարավոր հետևանքների բացահայտումը: «Վրացական երազանքը» չի սատարում խորհրդարանում քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:
Ապրիլի 12-ին՝ BBC-ի բրիտանական հեռարձակման կորպորացիան լրագրողական հետաքննություն էր հրապարակել համաշխարհային խարդախության ցանցի վերաբերյալ, որը հասարակ մարդկանցից «ավելի քան մեկ միլիարդ դոլար է շորթել»: Խարդախ քոլ ցենտրերը տեղակայված են եղել Կիևում և Թբիլիսիում։ Ըստ լրագրողական հետաքննության՝ այս գործի հետ առնչություն ունի Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, գործարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին։ Ինքը՝ Կեզերաշվիլին, ասում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները զրպարտչական են, և մի շարք փաստեր դիտավորյալ խեղաթյուրված են քննչական նյութում։ Գործարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Եվրոպայի ցանկացած հետաքննչական գործակալության հետ «հետաքրքրության առկայության պայմաններում» և տրամադրել իր ունեցած տեղեկությունները «այն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնք իրականում ներգրավված են այսպես կոչված քոլ ցենտրերի հովանավորչության մեջ»։ Դավիթ Կեզերաշվիլին լրագրողական հետաքննության հարցով պատրաստվում է դիմել դատարան:
Թբիլիսիում «խարդախ քոլ ցենտրերը» հայտնաբերելու նպատակով մի քանի անգամ հատուկ գործողություն է իրականացվել, այդ թվում՝ գերմանացի իրավապահների մասնակցությամբ։