Կտրել են և շատ վատ մոնտաժել. Սինիսա Սիքմանը իր և «Կանվասի» հասցեին հնչած մեղադրանքների մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Կանվասին մեղադրել ցանկացած տեսակի բռնություն գործադրելու մեջ, բացարձակապես ծիծաղելի է։ Ես չեմ վախենում այս մեղադրանքներից, քանի որ այդ մեղադրանքները բացարձակապես սուտ են։ Ես կարող եմ ապացուցել, որ այն ամենը, ինչ շատ վատ է կտրվել ու մոնտաժվել, հանվել է կոնտեքստից»,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Սերբիայի քաղաքացի Սինիսա Սիկմանը։ Պետանվտանգության ծառայությունը Սիկմանին Սերբիայի երկու այլ քաղաքացիների հետ մեղադրում է Վրաստանում իշխանությունը տապալելու համար երիտասարդներին վերապատրաստելու մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դասընթացի նպատակը ռեժիմի փոփոխությունը չէր, ինչպես հաճախ պատկերվում է ոչ միայն վրացական լրատվամիջոցներում, այլ ամբողջ աշխարհում։ Մեր հիմնական նպատակն է սովորեցնել ոչ բռնի պայքար՝ հիմնված կոնկրետ օրինակների վրա։ Ես տեսա, թե ինչ են ասել գաղտնի ծառայության գործակալները և ինչպես են կոնկրետ օրինակներ հանել կոնտեքստից:

Իհարկե, որոշ օրինակներ բավականին կոպիտ են։ Բայց դա իմ անձնական մարտահրավերն էր Միլոշևիչին: Ես օգտագործել եմ որոշ օրինակներ իմ անձնական փորձից»,- ասել է Սիքմանը ՊԱԾ-ում անցկացված հարցաքննության վերաբերյալ։

«Ես վեց ժամից ավելի եմ ծախսել, գործընկերներս՝ ավելի քիչ։ Ի վերջո, խոսակցությունը դա էր։ Որևէ ցուցում չի տրվել՝ ինչ-որ բան անենք, թե ոչ։ Դրանից հետո մենք դուրս եկանք շենքից, գնացինք ընթրիքի և ավելի ուշ թռիչք կատարեցինք։ Մենք հյուրանոցից գնացինք օդանավակայան և վերջ։ Սա է ամբողջ պատմությունը։ Առավոտյան տեսա, որ ամեն ինչ նկարել են, ասում են՝ գիտեն մեր ասածը։ Սկզբունքորեն, երբ շենքում էի, գիտեի, որ ամեն ինչ նկարում են, բայց հիմա հաստատ տեսնում եմ, որ արել են։

Ես հիմա Բելգրադում եմ, և միակ բանը, որ ինձ անհանգստացնում է, Վրաստանի քաղաքացիական հասարակությունն է, դա իմ հիմնական մտահոգությունն է։ Թվում է, թե նրանք [Վրաստանի կառավարությունը] փորձում են վախեցնել քաղաքացիական ակտիվիստներին, և ես մտածում եմ այնտեղ ակտիվ մարդկանց մասին, քանի որ ես տեսել եմ շատ երկրներ, որոնք սխալ ճանապարհով են գնում: Հուսով եմ՝ Վրաստանը չի ընտրի այս ճանապարհը»։

Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագիրը հնգամյա նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է USAID-ի կողմից և իրականացնում է Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտը (EWMI): Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի կայքում հրապարակված է, որ տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններ, ներառյալ CANVAS-ը (Կիրառական ոչ բռնի գործողությունների և ռազմավարությունների կենտրոն), սերտորեն համագործակցելու են EWMI-ի հետ ծրագրի իրականացման գործընթացում:

Հոկտեմբերի 2-ին Պետական ​​անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցում ՊԱԾ-ի ներկայացուցիչ Խվիչա Բեգիաշվիլին ասել է, որ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների խոշոր խմբերից մեկը, որը պետք է վճռորոշ դեր ունենա կառավարության բռնի տապալման գործընթացի նախապատրաստման և իրականացման գործում, վերապատրաստվել է USAID-ի ֆինանսավորմամբ։ Դրանից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին USAID-ին մեղադրեց անկարգություններ ներշնչելու ֆինանսավորման մեջ։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Անվտանգության ծառայության հայտարարությունները կանխարգելիչ բնույթ են կրում, և նա սպասում է «թափանցիկ բացատրության» USAID-ի տեղական գրասենյակից։

Ըստ Վրաստանում ԱՄՆ դեսպանության՝ USAID ծրագրին ուղղված մեղադրանքները կեղծ են և հիմնովին խեղաթյուրում են Վրաստանին ամերիկյան ժողովրդի օգնության նպատակները։ Նույնը կրկնել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը, որին խնդրել են մեկնաբանել այս հարցը, հոկտեմբերի 3-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում:

Ըստ Պատելի, ԱՄՆ-ը շարունակում է օգնել վրացական կազմակերպություններին, որոնք աշխատում են ապահովելու Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքները և երկրի միջազգային պարտավորությունները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։