Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունումից հետո Լոնդոնի ֆոնդային բորսայում ներկայացված բոլոր երեք վրացական ընկերությունների՝ Bank of Georgia Group-ի, Georgia Capital-ի և TBC Bank Group-ի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են։ Ինչպես նաև, դոլարի և եվրոյի նկատմամբ արժեզրկվել է լարին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,7323 լարի։ Այսօրվա փոխարժեքը կազմել է 2.6866 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը 2,9577 լարի է, մինչդեռ այսօրվա փոխարժեքը 2,9005 լարի էր։ Այս պահին «Վրաստանի բանկում» 1 ԱՄՆ դոլարը հնարավոր է գնել 2,90 լարիով։
Լոնդոնի ֆոնդային բորսայում Bank of Georgia-ի և TBC Bank-ի բաժնետոմսերի գինը նվազել է մոտավորապես 15%-ով, իսկ Georgia Capital-ինը՝ 8%-ով:
Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի հիմնադիր Գիորգի Ռուխաձեն ասում է, որ երեք ընկերություններն արդեն կորցրել են մոտ 2 մլրդ լարի։ Ստեղծված իրավիճակը նա անվանում է «աղետ»:
«Երեկ նրանք տեսան, որ Վրաստանը գնում է դեպի մեկուսացում, և դա արտացոլվեց Լոնդոնի բորսայում»,- նշում է Ռուխաձեն։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի գլխավոր տնտեսագետ Բեսո Նամչավաձեի խոսքով` վրացական ընկերությունների բաժնետոմսերի գների անկումը սկսվել է մայիսի 14-ին՝ Վրաստանի խորհրդարանում ռուսական օրենքի հաստատումից անմիջապես հետո։
«Ակնհայտ է, որ դա կապված է ռուսական օրենքի ընդունման հետ։ Ուրիշ պատճառ չկար։ Երբ օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, այն ժամանակ էլ անկում եղավ, բայց ոչ այսպես: Կարծես ներդրողները դեռ որոշակի հույս ունեին, որ այս օրենքը կարող էր ամբողջությամբ չընդունվել և հետևում էին։
Բացի այդ, նախօրեին ԱՄՆ-ն ավելի կոնկրետ հայտարարություն է արել պատժամիջոցների վերաբերյալ, որ պատասխանատուները և նրանց ընտանիքի անդամները կարող են ենթարկվել պատժամիջոցների։ Կդադարեցվի նաև Վրաստանին տրվող օգնությունը։ Հենց սա է ստեղծել ներդրողների մոտ այն տրամադրությունը, որն այսօր առկա է. նրանք ազատվում են TBC-ի, Bank of Georgia-ի և Georgia Capital-ի բաժնետոմսերից։
Վրաստանն այլևս կայուն չէ ներդրողների համար։ Ակնկալվում է, որ այս բանկերը որոշակի խնդիրներ կունենան, նրանց շահույթները կնվազեն և այլն։ Այդ իսկ պատճառով նրանք նախընտրում են վաճառել բաժնետոմսերը, ինչը հանգեցնում է գների անկման։
Չպետք է մոռանալ նաև, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ազգային բանկը նոր կանոնակարգ ընդունեց և արգելեց վրացական բանկերին միանալ արտաքին պատժամիջոցներին, եթե Վրաստանի քաղաքացին պատժամիջոցների ենթարկվի, մինչև մեր դատարանը չի որոշի դա։ Այժմ, երբ տասնյակ մարդիկ կարող են ենթարկվել պատժամիջոցների, վրացական բանկերը կհայտնվեն վատ վիճակում, անկախ նրանից՝ կմիանան այդ պատժամիջոցներին, թե ոչ, ինչն էլ ավելի է վատացնում այս իրավիճակը»,- ասում է Նամչավաձեն։
Փորձագետները լարիի արժեզրկումը նույնպես կապում են ռուսական օրենքի հետ։ «Մեկ օրում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է ընդհանուր 6 թեթրիով։ Սա նույնպես կապված է աժիոտաժային իրավիճակի հետ։ Նրանք, ովքեր փող ունեն, սպասում են, որ այս երկրում ամեն ինչ ավելի վատ կլինի, այդ թվում՝ տնտեսությունը։ Գերադասում են լարիից ազատվել ու դոլար գնել»։
«Ֆոնդային շուկան այսպիսին է՝ երբեմն բարձրանում է, երբեմն իջնում»,- ասում է «Վրացական երազանքի» պատգամավոր, խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Պաատա Կվիժինաձեն։ Նրա խոսքով՝ վրացական ընկերությունների բաժնետոմսերը արժեզրկվել են տարբեր ժամանակներում, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո և կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, սակայն այսօր «հիմնարար խնդիր» չկա, կանցնի ժամանակ և բաժնետոմսերի գինը նորից կբարձրանա:
«Վրաստանի բնակչությունը կզգա այն տնտեսական խնդիրները, որոնց երկիրը արդեն բախվել է և կբախվի ապագայում։ Պաատա Կվիժինաձեն դա չի զգա։ Նա դեռ ստանալու է իր աշխատավարձը, կարող է ավելացված բոնուս ստանալ։ Նրա կյանքը ֆինանսապես չի վատանա, ոչ էլ այդ 84 պատգամավորների ու կառավարության անդամների կյանքը կվատանա։ Վրաստանի քաղաքացին կկորցնի աշխատանքը, ինչ-որ մեկի աշխատավարձը կկրճատվի, ինչ-որ մեկը չի կարողանա վարկ վերցնել և այլն։ Այն մարդիկ, ովքեր այժմ բանկում լարիով խնայողություններ ունեն, վախենում են, որ ամեն ժամ իրենց գումարների արժեքը կորչում է։
Եթե աժիոտաժը տարածվի ներքին շուկայում, մարդիկ կգնան բանկեր և կփորձեն հանել գումարը։ Դա կբերի աղետալի արդյունքների, կասկածի տակ կդրվի բանկերի կայունությունն ու գոյությունը։ Իրավիճակը կարող է չհասնել սրան, Ազգային բանկը կփորձի միջամտել և օգնել բանկերին, բայց սա ամենավատ սցենարն է»,- մեզ հետ զրույցում ասաց Բեսո Նամչավաձեն։
Փորձագետների կարծիքով՝ վրացական բանկերի բաժնետոմսերի գների ամենամեծ անկումը Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցների ենթարկեց Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին։ Փարցխալաձեի Վրաստանի քաղաքացիության դադարեցումից հետո վերացավ նաև վրացական բանկերի համար ստեղծված խնդիրը։
Եթե «Վրացական երազանքը» չհամապատասխանեցնի ռուսական օրենքը ԵՄ նորմերին, շարունակի խարխլել ժողովրդավարությունը և բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և 84 պատգամավորների նկատմամբ, ովքեր սատարում են ռուսական օրենքը։