«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) Արտակարգ իրավիճակների վարչության տնօրեն Լյուսի Ուեսթկոտը չի կարողացել մտնել Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկ՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային տեսակցելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
«Մթավարի արխիի» տեղեկություններով՝ միջազգային կազմակերպությունը բանտ մտնելու խնդրանքով դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն, սակայն գերատեսչությունից պատասխան չի ստացել։
«Մենք հիասթափված ենք, որ Նիկայի հետ չկարողացանք հանդիպել։ Մեզ անհանգստացնում է, որ Նիկա Գվարամիան Վրաստանում միակ բանտարկված լրագրողն է, ինչպես նաև առաջին և միակ վրացի լրագրողն է, որն ընդգրկված է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» բանտարկյալների ցուցակում։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն մի քանի այլ կազմակերպությունների հետ ապրիլին նամակ է ուղարկել Վրաստանի նախագահին՝ կոչ անելով նրան և Վրաստանի կառավարությանը ազատ արձակել Նիկա Գվարամիային։ Կրկնում ենք այս կոչը ևս մեկ անգամ։ Երբ որևէ երկրում լրագրողին ձերբակալում են, դա վատ ազդանշան է հաղորդում ոչ միայն երկրի մյուս լրագրողներին, այլև շարքային քաղաքացիներին։ Մենք կարծում ենք, որ Նիկա Գվարամիայի դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական հաշվեհարդար են նրա անկախ լրագրողական գործունեության պատճառով»,- մեջբերել է «Մթավարի արխին» Լյուսի Ուեսթկոտի խոսքերը, ով Ռուսթավիի բանտ է գնացել Նիկա Գվարամիայի կնոջ և փաստաբանի հետ։
Արդարադատության նախարարությունը չի պարզաբանել, թե ինչու միջազգային կազմակերպության ներկայացուցիչը չի կարողացել հանդիպել բանտարկյալի հետ։
Մայիսի 16-ին լրացավ «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալության մեկ տարին։ 2022 թվականի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան անփոփոխ թողեց «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մեղադրական դատավճիռը պատժի մասով և նրան դատապարտեց 3,6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն փոխել է առաջին ատյանի դատավճիռը: Մասնավորապես, Գվարամիան կալանավորվել է՝ «Ռուսթավի 2»-ին պատկանող ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելու համար (պաշտոնական դիրքի չարաշահում), քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2022 թվականի մայիսի 16-ի դատավճռով նրան մեղադրանքի երկրորդ դրվագի՝ «Ռուսթավի 2»-ին 6 763 509 լարիի վնաս պատճառելու համար, սահմանել է 50 հազար լարի տուգանք: Վերաքննիչ դատարանն այս մասով փոխել է Գվարամիայի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և նրան դատապարտել ազատազրկման:
Նիկա Գվարամիայի գործը բողոքարկվել է Գերագույն դատարանում և այն պետք է քննարկի դատավորների կոլեգիան (Լևան Թևզաձեն, Մերաբ Գաբինաշվիլին և Նինո Սանդոձեն): Փաստաբանների խոսքով՝ հունիսի 22-ը օրենքով սահմանված վերջնաժամկետն է, երբ Գերագույն դատարանը պետք է հրապարակի վերջնական վճիռը։
Այս թեմայով՝
Անձնական ոչինչ չկա, այս հարցը բաց է. նախագահը Նիկա Գվարամիային ներում շնորհելու մասին