«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում մեծամասնության նիստից հետո «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ իրենք կաջակցեն «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վրացական երազանք» խմբակցության անունից կարող եմ ասել, որ մենք համաձայնության ենք եկել սկզբունքների շուրջ և աջակցելու ենք օրենքի նախագծին, իհարկե, մանրամասները կշարունակվեն քննարկվել։
Եթե խոսում ենք սկզբունքների մասին, ապա չպետք է մոռանալ, որ հազարավոր շահարկումներ են եղել տարբեր երկրների, այդ թվում՝ օկուպանտ երկրի օրենսդրության հետ կապված։ Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, եթե ինչ-որ մեկն ասում է, որ դա ռուսական օրենսդրության անալոգն է, նա ուղղակի ստում է։ Իհարկե, սա նույնպես ամերիկյան իրավունքի անալոգը չէ, քանի որ երկու դեպքում էլ կան բազմաթիվ սահմանափակումներ։ Եթե ինչ-որ մեկը խոստանա այս սահմանափակումների անալոգը բերել «Ժողովրդի ուժի» ներկայացրած նախագծում, ապա չի կարողանա դա անել մի պատճառով՝ նախագծում «Ժողովրդի ուժը» ոչ մի սահմանափակում չի գրել։ Ռուսաստանում տարբեր սահմանափակումներ կան, ԱՄՆ-ում կան այլ սահմանափակումներ, շատ խիստ նորմեր կան։ Երկու դեպքում էլ ընդհանուրը կարող է լինել այն, որ որոշակի պարտավորություններ չկատարելու համար կա քրեական պատասխանատվություն, ձերբակալվում են մարդիկ և այլն։ Ես չեմ խոսում աուդիտի մտնելու իրավունքի մասին, ԱՄՆ-ի կետերից մեկն այն է, որ գլխավոր դատախազը կարող է կրճատել կամ ավելացնել հայտարարագրի ներկայացման ժամկետը կամ նույնիսկ ազատել կամ հակառակը՝ սահմանափակել։ Ոչ թե նման չէ, այլ սահմանափակում, որպես այսպիսին «Ժողովրդի ուժի» ներկայացրած օրինագծում չկա։
Օրենքի նախագիծը նախատեսում է միայն 10-օրյա ժամկետում գրանցվելու պարտավորություն, եթե որևէ կազմակերպության, այլ ոչ թե մասնավոր անձի արտաքին ֆինանսավորումը գերազանցում է եկամուտների 20%-ը, ապա 1 տարվա ընթացքում նա պետք է հայտարարագիր ներկայացնի իր եկամուտների և ծախսերի մասին։ Այս օրենքի նախագիծը, բացի այս թափանցիկությունից, այլ բան չի նախատեսում»,- նշել է Մդինարաձեն։
Ինչ վերաբերում է «օտարերկրյա ազդեցության գործակալ» եզրույթին, Մդինարաձեի խոսքով, իրենք մեծամասնության նիստում չեն քննարկել այդ հարցը, կքննարկեն հետագայում, թեև առարկություններ չեն գրանցվել։
Վրաստանի խորհրդարանի բյուրոն փետրվարի 20-ին կողմ է քվեարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացակարգ սկսելուն՝ չնայած այն հանգամանքին, որ օրինագիծը չուներ իրավաբանական բաժնի եզրակացությունը։ Մինչ այս առկա պրակտիկայի համաձայն, առանց այս եզրակացության ներկայացման օրենքի նախագիծը բյուրոյի կողմից վերադարձվել է հեղինակներին։
Բյուրոյի նիստին զուգահեռ խորհրդարանի շենքում բողոքի ակցիա են անցկացրել առցանց հրատարակությունների լրագրողները։ Նրանք խորհրդարանի նախագահին ու բյուրոյի անդամներին հորդորել են չընդունել ռուսական օրենքի նախագիծը, որը հաստատվելու դեպքում կհանգեցնի անկախ լրատվամիջոցների փակմանը։
- Օրենքի նախագծով օտարերկրյա ազդեցության գործակալ է համարվում ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձը (հասարակական կազմակերպությունը) և լրատվամիջոցը, որի եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, բացառությամբ վարչական մարմինների (պետական կամ մունիցիպալ մարմնի/հաստատության) կամ մարզական ազգային ֆեդերացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների:
- Նման իրավաբանական անձինք ունենալու են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն, որը, այդ թվում ներառում է նաև նախորդ օրացուցային տարվա ընթացքում ծախսված ցանկացած գումարի չափի և նպատակի մասին տեղեկության տրամադրում: Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում մուտքագրված տեղեկությունները հրապարակային կլինեն:
- Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին» բացահայտելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, որի շրջանակներում նրան կտրամադրվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մշակելու լիազորություն՝ ներառյալ անձնական տվյալները:
- Մշտադիտարկում սկսելու համար հիմք են հանդիսանում՝ Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը, նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին:
- Օրենքի նախագծով նախարարությանը տրվում է նաև 10, 20 և 25 հազար լարի տուգանքներ կիրառելու և կազմակերպությունների գրանցման պարտադրման լիազորություն։
Օրինագծի նախաձեռնողները խորհրդարանական մեծամասնության անդամներն են՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իրակլի (Դաչի) Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այս օրինագիծը չի ունենա իր աջակցությունը, քանի որ նման օրենքը Վրաստանը կմոտեցնի Ռուսաստանին։
Հանրային պաշտպանի գրասենյակի գնահատմամբ՝ օրենքի նախագիծը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային պաշտպանության չափանիշներին և անհամատեղելի է ժամանակակից ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքների հետ։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փետրվարի 20-ի հայտարարության համաձայն՝ «պատահական չէ, որ Կրեմլի թիրախներից մեկը Վրաստանում քաղաքացիական հասարակությունն է»։