«Իրավիճակն իսկապես մտահոգիչ է։ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը մի բան է, բայց փաստ է, որ Վրաստանի իշխանությունը հեռանում է եվրոպական ուղուց, և այդ մասին նրանք հրապարակավ հայտարարել են։ Այսպիսով, այսօր մենք պատրաստվում ենք բարձրացնել Վրաստանի հարցը։ Եվրամիությունը պետք է գործի, այն պետք է ունենա շատ հստակ պատասխան»,- Բրյուսելում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի մեկնարկից առաջ, հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Լրագրողի այն հարցին, թե ինչ որոշումներ է ակնկալում Եվրամիությունից, էստոնացի դիվանագետը պատասխանել է.
«Նախ, մենք ցանկանում ենք հանձնաժողովի կողմից ինը քայլերի վերլուծությանը ծանոթանալ, ինչպես նաև արձագանքներ պատրաստել, նկատի ունեմ թեկնածու երկրի կարգավիճակը, ինչպես նաև հնարավորության դեպքում անձնական պատժամիջոցները, բայց նաև վիզային ռեժիմի վերանայումը, քանի որ այն ամենը, ինչ ստացել է Վրաստանի կառավարությունը, նվեր չէ։ Վրաստանի կառավարությունն այժմ պետք է առաջ շարժվի այնպես, ինչպես համաձայնեցված է Եվրամիության և վրաց ժողովրդի հետ»:
Այսօր Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ «Վրաստանի կառավարությունը շեղվում է եվրոպական ճանապարհից»։
Արտաքին հարաբերությունների խորհուրդը կանցկացվի երկու օր՝ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ և այն կղեկավարի Ժոզեֆ Բորելը։
Օրեր առաջ Financial Times-ը հայտնել էր, որ ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ կառավարության անհարկի դիրքորոշման՝ ԵՄ մի քանի երկրներ պահանջում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, այդ թվում՝ դադարեցնել առանց վիզայի ռեժիմը։ Լրատվականը գրել է, որ Էստոնիան, Նիդերլանդները, Չեխիան և Շվեդիան այն երկրներից են, որոնք կոչ են անում հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկել զսպող միջոցներ: Financial Times-ին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ճանապարհորդության չեղարկումից բացի, քննարկվում են նպատակային պատժամիջոցներ և ԵՄ ֆինանսավորման սառեցում։
