«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, հատկապես բողոքի ցույցերին։ Կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել ազատությունը և խաղաղ հավաքները, զսպվածություն ցուցաբերել, խուսափել ցանկացած էսկալացիայից կամ բռնի գործողություններից և հարգել օրենքի գերակայությունը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը՝ ի պատասխան Վրաստանի մասին հարցին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Վեդանտ Պատելի խոսքերով՝ իրենք կրկին խորապես մտահոգված են «օտարերկրյա գործակալների» օրինագծի և դրա առաջին ընթերցմամբ ընդունելու կապակցությամբ։ Պետքարտուղարությունը հատկապես մտահոգված է, որ օրենքը խարանում և թիրախավորում է քաղաքացիական հասարակության և լրատվական կազմակերպությունները:
«Մեր կարծիքով, նմանատիպ օրենսդրությունը օգտագործվել է Կրեմլի կողմից և այլուր՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին խարանելու և ճնշելու համար: Այնպես որ, այս կարգի օրենսդրական գործունեությունը տեղին չէ, եթե նպատակը թափանցիկության խթանումն է»,- ասել է Վեդանտ Պատելը։
Նույն օրը հայտարարություն է տարածել Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա «Վրացական երազանքի» կողմից կրկին ներկայացված օրինագիծը համարում է «կրեմլից ոգեշնչված» և կոչ է անում կառավարությանը չընդունել այն։ Մեթյու Միլլերը նշում է, որ «Կրեմլի կողմից ոգեշնչված օրենսդրությունը տեղին չէ, եթե նպատակը թափանցիկության խթանումն է»։
Չնայած բազմահազարանոց բողոքի ցույցերին և միջազգային գործընկերների քննադատություններին, «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ՝ 83 ձայնով ընդունեց օրինագիծը։ Ընթացակարգի համաձայն՝ հաջորդ շաբաթ այն կրկին պետք է քննարկի իրավական հարցերով հանձնաժողովը, որից հետո այն կտեղափոխվի լիագումար նիստի։ Որպեսզի օրինագիծը օրենք դառնա, խորհրդարանը պետք է այն ընդունի երեք ընթերցմամբ։
Խորհրդարանի մոտ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում ռուսական օրենքի դեմ։ Ապրիլի 16-ին, ուշ գիշերին, խաղաղ ցույցի մասնակիցների դեմ հատուկ նշանակության ջոկատի անդամները պղպեղի սփրեյ են կիրառել։ Նրանք փողոց առ փողոց հետապնդել են քաղաքացիներին ու ֆիզիկական բռնության ենթարկել, ծեծել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանրահավաքի մի քանի մասնակիցներ ստացած վնասվածքների պատճառով հոսպիտալացվել են։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գնահատմամբ՝ ոստիկանությունը փոխանակ նպաստեր խաղաղ ցույցին՝ պատժիչ գործողություն է իրականացրել։
Ապրիլի 15-ի հանրահավաքի ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է 14 քաղաքացի, ապրիլի 16-ին` 11-ին, իսկ ապրիլի 17-ին` 2-ին։ Ձերբակալվել է «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն, ում նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել։ Իրավապահները ծեծի են ենթարկել նաև խորհրդարանի պատգամավոր, «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլիին, ով մասնակցում էր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող ցույցին և հանդիպում էր պահանջում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Պատգամավորի խոսքով՝ նա կողոսկրի կոտրվածք ունի։
Եվրամիությունը նույնպես կոչ է արել Վրաստանի կառավարությանը ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ընդունումից, որը կարող է վտանգել Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն: Այս ֆոնին վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ «իրականում օրենքը եվրոպական է» և «այն ոչ թե կհեռացնի Վրաստանը Եվրոպայից, այլ որակապես մեզ կմոտեցնի» Եվրամիությանը ինտեգրվելու նպատակին։