«Առաջին դրվագը խաղացվել է: Կրկին կլինի»,- Telegram-ում գրում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և նշում, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար, և նրա «լիարժեք ապամոնտաժումը» պետք է դառնա Ռուսաստանի նպատակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
«Ուկրաինայի պետության նացիստական քաղաքական ռեժիմը մշտական, ուղղակի և ակնհայտ սպառնալիք է Ռուսաստանի համար։ Ուստի մեր ժողովրդի և մեր երկրի սահմանները պաշտպանելուց բացի, մեր հետագա գործողությունների նպատակը, իմ կարծիքով, պետք է լինի Ուկրաինայի քաղաքական ռեժիմի լիակատար ապամոնտաժումը»,- ասել է Մեդվեդևը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Նրա դեմ գործը հարուցված է քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է հարձակում Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ։ Հետախուզվողների տվյալների բազայում ներառվել են Ռուսաստանի ևս 700 քաղաքացիներ, այդ թվում՝ Դումայի պատգամավորներ, սենատորներ, Անվտանգության խորհրդի և կառավարության անդամներ։
Հոկտեմբերի 10-ի առավոտյան Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռուսաստանը կիրառել է 84 թևավոր հրթիռ և 24 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 13 իրանական «Շահիդ»։ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 56 թիրախ, որոնցից 43-ը՝ թևավոր հրթիռներ։
Պայթյունների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ վիրավորվել։ Վնասվել է 70 օբյեկտ, որոնցից 29-ը կրիտիկական նշանակություն ունեն։ Ջերմային կայանների և էլեկտրաենթակայանների ռմբակոծությունների պատճառով Ուկրաինան ստիպված է այսօրվանից դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրոպա՝ սեփական էներգահամակարգը կայունացնելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական քաղաքների ռմբակոծումը պատասխանն էր հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին, թեև ուկրաինական ռազմական հետախուզությունը հայտնում է, որ ռուսական օկուպացիոն ուժերը Կրեմլից հրաման են ստացել հոկտեմբերի 2-ին և 3-ին նախապատրաստվել զանգվածային հարձակումներ իրականացնելուն՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:
Ռուսաստանի արարքը դատապարտել են ԵՄ երկրները։ «Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, թե ինչ է իրենից ներկայացնում՝ ահաբեկչություն և դաժանություն։ Հանցագործը պետք է պատասխան տա: Մենք սգում ենք զոհերի համար և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մեր ուկրաինացի ընկերներին։ Ես գիտեմ, որ ուկրաինացիները չեն վախենա»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ այսօրվա հրթիռային հարձակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս ուկրաինացի ժողովրդի դեմ Պուտինի անօրինական պատերազմի դաժանությունը։ Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն իր գործընկերների ու դաշնակիցների հետ կշարունակի օգնել Ուկրաինային՝ պաշտպանելու երկիրը և ազատությունը։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ հրթիռային հարվածները «պատերազմի ևս մեկ անընդունելի էսկալացիա են ներկայացնում, և ինչպես միշտ, քաղաքացիական անձինք վճարում են ամենաբարձր գինը»:
Հոկտեմբերի 11-ին հատուկ նշանակվել է «Մեծ յոթնյակի» անդամ երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) ղեկավարների հանդիպումը։ Հանդիպմանը ելույթով հանդես կգա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
