«Վրացական երազանքի» պատգամավոր Գիվի Միքանաձեն ճեպազրույց է անցկացրել և կոչ է արել միջազգային դիտորդական առաքելություններին հաշվի չառնել տեղական 26 հասարակական կազմակերպությունների տրամադրած տեղեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 4 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 5 Նման ամոթալի բան չեմ տեսել, պատրաստվել է ԿԳԲ-ի դարբնոցում․ նախագահը՝ «Երազանքի» պաստառների մասին
- 6 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
Միքանաձեի խոսքով՝ ընտրությունները դիտարկելու նպատակով մինչև սեպտեմբերի 25-ը ԿԸՀ-ում գրանցվել են 49 տեղական կազմակերպություններ, որոնցից 19-ը, ըստ «Վրացական երազանքի» կատարած հետազոտության, կապված են ընդդիմադիր կուսակցությունների հետ, իսկ 7-ը՝ «իբր չեզոք դիտորդական կազմակերպություններ են»։
«49 գրանցված տեղական դիտորդական կազմակերպություններից 26-ը ներկայացնում են որևէ կողմի և կողմնակալ են, այսինքն՝ ընդհանուրի 53%-ը։ Քաղաքական սուբյեկտների հետ կապերը պարզելու համար որպես հետազոտության մեթոդաբանություն օգտագործվել են գրանցված տեղական դիտորդական կազմակերպությունների հիմնադիրների, խորհրդի և գործադիր շրջանակի ներկայացուցիչների հասարակական կապերը քաղաքական սուբյեկտների հետ։ Քաղաքական սուբյեկտի արտահայտված անդամություն կամ նրանց օգտին արված հայտարարություններ և նվիրատվություններ: Ինչ վերաբերում է կողմնակալ դիտորդական կազմակերպություններին, ապա դրանք բացահայտվել են հանրային տարածքում իշխող թիմի դեմ քարոզչությամբ և/կամ իրենց հրապարակած միջանկյալ զեկույցներում իշխող թիմի կողմից հրապարակայնորեն հայտարարված տասնյակ նախընտրական խախտումները արձանագրելուց ձեռնպահ մնալով»,- ասել է Միքանաձեն։
«Վրացական երազանքի» պատգամավորի խոսքով՝ այս կազմակերպությունների կողմից իրականացվող մշտադիտարկումը լինելու է կողմնակալ, ուստի ցանկանում են, որ հանրությունը և միջազգային դիտորդական կազմակերպությունները տեղեկություն ունենան նրանց մասին։
«Մենք կոչ ենք անում միջազգային դիտորդական առաքելություններին իրենց զեկույցներում արտացոլել հայտնաբերված տեղական դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ փաստերի վրա հիմնված տեղեկությունը և հաշվի չառնել նրանցից ստացված սուբյեկտիվ տեղեկությունը», - ավելացրել է Միքանաձեն:
«Վրացական երազանքը» փորձում է վարկաբեկել տեղական դիտորդական կազմակերպություններին։ Օրեր առաջ Հակակոռուպցիոն բյուրոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ին և նրա գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիին ճանաչել է որպես «ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտ»։ Բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի սեպտեմբերի 24-ի որոշման մեջ ասվում է, որ Էկա Գիգաուրին խորհրդարանական ընտրությունները որակում է որպեսզ հանրաքվե Ռուսաստանի և Եվրամիության միջև, ինչը համընկնում է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հայտարարությունների հետ։ Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի՝ որոշումն անհիմն է և նպատակ ունի հետապնդել դիտորդական կազմակերպությանը։
Կառավարությունն անվստահություն է հայտնում նաև «Արդար ընտրություններ»-ին (ISFED)։ Ինչպես ասում է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, «մի քանի հիմնական կազմակերպություններ, որոնք հավակնում են օբյեկտիվորեն դիտարկել այս ընտրությունները, ուղղակիորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավի մեջ»:
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները գնահատելիս Եվրամիությունը հիմնվելու է միջազգային և տեղական դիտորդների, այդ թվում՝ «Արդար ընտրությունների» եզրակացությունների վրա»։