Միխեիլ Սաակաշվիլիի գործով դիմել են Ստրասբուրգի դատարան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի երրորդ նախագահ, անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի գործով հայց է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնել են նախկին նախագահի մայրը՝ Գյուլի Ալասանիան, և փաստաբաններից մեկը՝ Շոթա Թութբերիձեն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Փաստաբանի խոսքով՝ հայցը պահանջում է հաստատել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով պաշտպանված իրավունքների խախտման փաստը և միջոցներ ձեռնարկել։

«Դժվար է խոսել ակնկալիքների մասին, սակայն մենք՝ պաշտպանական կողմը հուսով ենք, որ կկարողանանք Եվրոպական դատարանին ցույց տալ իրավիճակը, որը ստեղծվել է Միխեիլ Սաակաշվիլիի գործի հետ կապված. մի կողմից, որ նա քաղաքական գերի է, մյուս կողմից, կարևոր չէ, թե ինչ հիմքով է նա զրկվել ազատությունից, փաստ է, որ պետությունը կամաց-կամաց սպանում է նրան, և եթե ինչ-որ միջամտություն շատ արագ չիրականացվի, կարող ենք ստանալ այնպիսի արդյունք, որն անհնար կլինի շտկել»,- ասել է Թութբերիձեն։

Գյուլի Ալասանիայի խոսքով՝ իրենք ցանկանում են ժամանակավորապես հետաձգել Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը նրա առողջական վիճակի պատճառով։

Միխեիլ Սաակաշվիլին տասնմեկերորդ ամիսն է, ինչ գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Հանրային պաշտպանի կողմից ստեղծված փորձագիտական ​​խմբի վերջին գնահատականով՝ նրա մոտ առկա է ծանր սարկոպենիա (մկանների հյուծում), քաշի կորուստ և արյան ճնշման կրիտիկական անկում։ Եզրակացության մեջ նշվում է, որ հետագա քաշի կորստի դեպքում պացիենտը գամվելու է անկողնուն։ Նյարդաբան Թենգիզ Ծուլաձեի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է, և կյանքը փրկելու համար նա շատ լուրջ միջամտությունների կարիք ունի։

Փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն մերժել է Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների միջնորդությունը՝ ազատել բանտարկյալին պատժից առողջական վիճակի պատճառով կամ հետաձգել այն։ Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մարտի 2-ին ուժի մեջ է թողել նշված որոշումը։ Սաակաշվիլիին ազատ արձակելու և պատիժը հետաձգելու խնդրանքը հիմնված էր «Էմպաթիա» կենտրոնի և Միջազգային բժշկական փորձագիտական ​​հանձնաժողովի եզրակացության վրա։

Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական ​​պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։