«Եթե, օրինակ, կառավարությունը կարծում է, որ նախագահի այցը ձեռնտու չի լինի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իշխանությունն ունի սահմանադրությամբ տրված լիակատար իրավունք՝ համաձայնություն չտալ նախագահի այցին։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով նախագահի աշխատակազմի հայտարարությանը, ըստ որի՝ կառավարությունը, որն անմիջապես հավանություն է տվել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների իրականացմանը, դեռևս հավանություն չի տվել Սալոմե Զուրաբիշվիլիի՝Բրյուսելում նախատեսված այցին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
Կոբախիձեն աշխատակազմի հայտարարությունը շահարկում է անվանել։ Նրա խոսքով՝ ավելի լավ է, որ Սալոմե Զուրաբիշվիլին թեկնածուի կարգավիճակին վնասող հայտարարությունների լայն ասպարեզ չունենա։
«Մենք մտավախություն ունենք, որ նախագահի այցը և նրա հայտարարությունները կվնասեն թեկնածուի կարգավիճակ ստանալու մեր ջանքերին։ Դուք լսել եք նախագահի հայտարարությունները խորհրդարանում: Կհամաձայնեք ինձ հետ, որ այս հայտարարությունները հակասում են դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի ցանկությանը։ Կառավարությունը կարող է տալ կամ չտալ իր համաձայնությունը, չգիտեմ, դա նրա իրավասությունն է, բայց ինձ համար տրամաբանական է, եթե կառավարությունը վախենում է նախագահի հայտարարություններից։
Վախենալը պայմանական բառ է, քանի որ մենք լսել ենք նրա վնասաբեր հայտարարությունները։ Երբ նախագահը հայտարարում է, որ խորհրդարանը ձևականորեն է կատարում հանձնարարականները և իրականում քայլեր չի ձեռնարկում կարգավիճակի համար, դա վնասակար է»,- լրագրողներին ասել է Իրակլի Կոբախիձեն։
Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը Եվրախորհրդարանում նախատեսված է մայիսի 31-ին։ Նախագահի աշխատակազմի տվյալներով՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի նամակը ստացվել է ապրիլի 27-ին, իսկ կառավարությանը այն հաստատելու համար ուղարկվել է նույն օրը։
Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում պետք է ներկայանար ապրիլի 18-ին, սակայն մի քանի օր առաջ այցը հետաձգվեց։ Ըստ նախագահի աշխատակազմի, դրա պատճառը կառավարության կողմից հաստատման արհեստականորեն ձգձգված գործընթացն էր։ Կառավարությունից հերքեցին այս տեղեկությունը և նշվեց, որ ապրիլի 13-ին գրավոր համաձայնություն են ուղարկել նախագահին։
Մարտի 31-ին Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին խստորեն քննադատեց «Վրացական երազանքին» և հայտարարեց, որ կառավարությունը «վերջին տարիներին իր անհասկանալի քայլերով հակադրվում է երկրի արտաքին նպատակին և ժողովրդի մանդատին»։
