Տեղի ուղղափառ քրիստոնյաների դիմադրությունից հետո մուսուլմանները որոշել են Ադիգենի ավանում դադարեցնել ուրբաթօրյա աղոթքները։ Այս մասին այսօր, երբ մահմեդականները նշում են Ռամադան Բայրամը, հայտարարել են Սամցխե-Ջավախեթիի մուֆտի Մամուկա Վաշաղմաձեն և Մերաբ (Յուսուֆ) Միքելաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
«Խնդիրների պատճառով դադարեցրինք ուրբաթօրյա՝ Բայրամի աղոթքը։ Բանակցությունները շարունակվում են։ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Միքելաձեն։ Մահմեդականները հենց նրան պատկանող տանն էին հավաքվում աղոթելու։
«Եթե ինչ-որ մեկը խաղաղություն կառուցի այս երկրում, առաջինն ենք ու լինելու ենք մենք՝ մահմեդական համայնքը։ Ճելայում կայացած հանդիպմանը մուսուլմանական համայնքի հետ բուռն քննարկումից հետո որոշում է կայացվել դադարեցնել ուրբաթօրյա աղոթքը, Բայրամի աղոթքը, և ամեն ինչ տեղափոխել բանակցային, քաղաքակիրթ ձևաչափ։ Դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Մերաբին և հավատացյալներին, ովքեր օգնեցին մեզ կայացնել այս որոշումը և աջակցել խաղաղությանը: Թող Աստված օրհնի ողջ երկիրը, համախմբի և վրաց ազգին միավորված մեկ բռունցք դարձնի»,- ասել է Սամցխե-Ջավախեթիի մուֆտին։
Երկու տարի առաջ Մերաբ Միքելաձեն Ադիգենի ավանում Ծերեթելիի թիվ 18 հասցեում գտնվող իր տանը մուսուլմանական սրբավայր և հոգևոր դպրոց է կազմակերպել, որին դեմ են արտահայտվել ուղղափառ քրիստոնյաները։ Իրավիճակը հատկապես սրվել է վերջին շրջանում։
Մարտի 8-ին և ապրիլի 5-ին՝ ուրբաթօրյա ավանդական աղոթքի մեկնարկից առաջ, Զարզմայի վանքի վանահայր Նիկոլոզ Գեցաձեի գլխավորությամբ, մի քանի տասնյակ մարդ հավաքվել էր Մերաբ Միքելաձեի տան մոտ։ Հոգևորականներն ու հավատացյալները պնդում էին, որ թույլ չեն տա Ադիգենիում մուսուլմանական աղոթատեղիի գործարկումը։ Նիկոլոզ Գեցաձեն Մերաբ Միքելաձեին վիրավորել և սպառնացել է։ Երկու դեպքում էլ Միքելաձեի տան մոտ մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել։
Բանակցությունների շրջանակներում Կրոնի հարցերով պետական գործակալությունը Մերաբ Միքելաձեին առաջարկել է երկու տարբերակ․ Ադիգենիում գտնվող իր տնից հրաժարվելու դիմաց Իջարեթի գյուղում աղոթատեղիի համար տարածքի հատկացում, կամ մունիցիպալիտետի կողմից նրա տան վերագնում: Մերաբ Միքելաձեն հրաժարվել է զիջել իր տունը։
Միքելաձեն դիմել է Հատուկ քննչական ծառայություն և խնդրել հետաքննություն սկսել կրոնական անհանդուրժողականության հիմքով հետապնդումների փաստով։