Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները ստորագրում են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջարկած «Վրացական խարտիան»։ Օրբելիանի պալատում են եղել արդեն «Միացյալ ազգային շարժում», «Լելո», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա», «Քաղաքացիներ», «Ախալի», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Հանրապետականներ» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների առաջնորդները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նախագահի ներկայացրած գործողությունների միասնական ծրագրին են միանում նաև «Շարժում հանուն ժողովրդի», «Ազատություն՝ Զվիադ Գամսախուրդիայի ուղին», «Հանուն արդարության», «Կանաչ շարժում», «Եվրոպական դեմոկրատներ», «Օրենք և արդարություն», «Պետությունը հանուն ժողովրդի», «Ազգային-դեմոկրատական կուսակցություն» և «Առաջընթաց և ազատություն» կուսակցությունները։ Ստորագրման գործընթացը շարունակվում է։
Մենք միանում ենք այս փաստաթղթին և խոստանում ենք, որ հաղթանակից հետո կոալիցիոն, բազմակուսակցական կառավարությունը կձեռնարկի բոլոր քայլերը, որպեսզի Վրաստանը արագացված կերպով անդամակցի Եվրամիությանը»,- ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ, պատգամավոր Թինաթին Բոկուչավան ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ընդգծում են, որ «Վրացական խարտիայի» ստորագրումը նշանակում է համախմբվել գաղափարի շուրջ և չձևավորել միասնական ընտրական ցուցակ։
«Այս խարտիան գործնականում մարդկանց, քաղաքական կուսակցությունների համաձայնությունն է՝ միասին հեռացնել ռուսական ռեժիմին։ Սա միասնություն է, ոչ թե քաղաքական միավորում»,- ասել է «Լելո»-ի նախագահ Մամուկա Խազարաձեն։
«Դրոա»-ի ղեկավար Էլենե Խոշտարիայի կարծիքով՝ «Վրացական խարտիան» շատ կարևոր փաստաթուղթ է, որը հասարակությանը առաջարկում է «քաղաքական հստակություն, թե ում և ինչի միջև ընտրություն անի»։
«Դա մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմից՝ կոալիցիա, քաղաքական խումբ, որը ծանրաբեռնված է պարտավորություններով։ Սա մեզ թույլ կտա առաջին հերթին վերադարձնել արդար ընտրությունները։ Երկրորդը՝ եվրոպական օրակարգը «Վրացական երազանքի» ստեղծած փակուղուց դուրս բերելն է։ Երրորդ՝ բարեփոխումներ, որոնք վերջ կդնեն Խորհրդային Միությանը մեր երկրում, ինչի համար էլ մենք տասնամյակներ շարունակ պտտվում ենք նույն շրջանակի մեջ։ Չորրորդ՝ միասնության դրսևորում։
Մարդիկ պետք է իմանան, որ չնայած իրենց տարաձայնություններին, քաղաքական կուսակցությունները նվազագույն կարողություններ ունեն կոալիցիոն աշխատանքի և մարդկանց շահերի շուրջ համաձայնության գալու համար:
Մենք շատ ենք կարևորում այս փաստաթուղթը, ստորագրում ենք այն առանց վերապահումների և պարտավորվում ենք մանրակրկիտ կատարել»,- ասել է Խոշտարիան։
Խորհրդարանական ընդդիմադիր «Գիրչի» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունները չեն պատրաստվում ստորագրել «Վրացական խարտիան»։
Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխությամբ և երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մայիսի 26-ին՝ Անկախության օրը, Վրաստանի նախագահը ներկայացրել է միասնական գործողությունների ծրագիր։ Փաստաթուղթը նախատեսում է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ժամանակավոր կառավարության ձևավորում, բարեփոխումների իրականացում, իսկ դրանից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրացական խարտիայում» նշված քայլերն անհրաժեշտ են ոչ միայն Վրաստանի եվրաինտեգրման, այլև ժողովրդավարական և արդար պետության կայացման համար։