Պետական անվտանգության ծառայությունը հարցաքննության է կանչել ռուս-վրացական պատերազմի վետերան, «Ազգային շարժումից» Փոթիի սակրեբոլոյի անդամ Լաշա Ռուխաիային, ով նույնպես կռվել է Ուկրաինայում։ Օգոստոսի 25-ին Ռուխաիան կհարցաքննվի Թբիլիսիի քաղաքային դատարանի մագիստրատ դատավորի առջև։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Ինչո՞ւ է գործը «գաղտնի»։ Որովհետև դրանք իրենց ստեղծած հեքիաթներն են։ Տարիների ընթացքում ինձ բազմիցս կանչել են ՊԱԾ, նույնիսկ Ճիկաիձեի օրոք [ՆԳ նախարար 2013-15թթ.- խմբ.], երբ ասում էին, որ «Մայդան» ենք փորձում անել։ Այդ գործը նույնպես դարակում է։
Հիմա նորից կանչում են։ Ինձ համար այս ամենը ծիծաղելի է։ Բիձինա Իվանիշվիլին հանձնարարություն է ստացել Պուտինից, և դա իրենց պետք է նախընտրական շրջանում, իբր դրանով կվախեցնեն ռազմիկներին։ Վրացական մարտիկները մեր երկիրը չեն տապալելու։ Մենք տապալելու ենք միայն ու միայն Ռուսաստանի չարի կայսրությունը»,- ասել է Ռուխաիան։
Լաշա Ռուխաիան կռվել է Ուկրաինայում «Վրացական լեգեոնի» շարքերում, և ինչպես ինքն է ասում՝ մեկ տարի է՝ Վրաստանում է։ Բացի նրանից, ՊԱԾ-ը հարցաքննության է հրավիրել Գելա Կախաբրիշվիլիին, Վաժա Ցացաձեին, Նադիմ Խմալաձեին, Լաշա Ճիղլաձեին և Կոնստանտին Ջղամաիային։
Ինչպես այսօր հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը՝ հետաքննում են «Ուկրաինայում գտնվող Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կողմից կազմակերպված և ֆինանսավորվող հանցավոր գործողությունների, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերը»։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 18-323-րդ և 315-րդ հոդվածների առաջին մասերով, որոնք ենթադրում են ահաբեկչության նախապատրաստում և պետական իշխանությունը տապալելու դավադրություն։
«Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին հայտնել է, որ Վրաստանում հետախուզման մեջ են գտնվում կազմավորման մոտ 300 անդամներ, որոնց մեծ մասն այժմ գտնվում է Ուկրաինայում։ The Insider-ին տված հարցազրույցում Մամուկա Մամուլաշվիլին արձագանքել է Ուկրաինայի կողմից կռվող քաղաքացիներին Վրաստանի Պետական անվտանգության ծառայություն կանչելուն։ «Իրադարձությունների նման զարգացում ես կանխատեսել էի այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց մեզ հետախուզում հայտարարել։ Դա արվել է, որպեսզի վրացական իշխանությունները մեզ ձերբակալելու պատճառ ունենան։ Ռուսական և վրացական հատուկ ծառայություններն այսօր աշխատում են սինխրոնային»,- կարծում է Մամուկա Մամուլաշվիլին։
Ընդդիմության կարծիքով՝ իշխանությունը փորձում է վախեցնել մարդկանց ու պահպանել իշխանությունը «պետական հեղաշրջման» մասին հայտարարություններով։
