Պաշտպանության նոր օրենսգրքի ընդունումից հետո ոչ մի կրոնի ներկայացուցիչ հնարավորություն չի ունենա օգտվելու պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու հայեցողական պայմաններից։ Պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեի խոսքով՝ բոլոր կրոնների ներկայացուցիչները պարտավոր են ծառայել բանակում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Գիորգաձեի խոսքով՝ նոր օրենսգիրքը լուծել է գոյություն ունեցող իրավական բացը, որը ֆիզիկական անձանց հնարավորություն է տվել խուսափել զինվորական ծառայությունից՝ կեղծ կրոնական կազմակերպությունների օգնությամբ։
Ըստ օրենքի նախագծի՝ քահանայական ծառայությունն այլևս հիմք չի հանդիսանա պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու համար։ Հոգևորականները հնարավորություն կունենան անցնելու ոչ զինվորական այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որի պայմանները սահմանվում են համապատասխան օրենսդրությամբ»,- ասել է Գիորգաձեն։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում խոսել է պարտադիր զինվորական ծառայության բարեփոխման մասին։ Վարչապետն ընդգծել է «Գիրչի» կուսակցության հիմնադրած «Բիբլիական ազատություն» կրոնական կազմակերպությունը, որն օգնում է երիտասարդներին հետաձգել պարտադիր զինվորական ծառայությունը։ «Մենք պատրիարքարանի հետ քննարկել ենք այս հարցը և ըստ համապատասխան արձանագրության՝ նշված հարցը մեկընդմիշտ լուծում կստանա։ Մենք այլևս թույլ չենք տա այս վնասատուներին մոլորեցնել մեր երիտասարդ, առողջ սերնդին։ Մարդկանց ուղղակիորեն ասում էին՝ խուսափեք ձեր առաջնային սահմանադրական պարտականությունից։ Ի՞նչը կարող է ավելի մեծ վնաս և թշնամություն լինել երկրի համար: Այնպես որ, այս հարցը լուծված է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի տեղեկություններով՝ միայն 2022 թվականին մոտ 16 500 երիտասարդ է հոգևորականի կարգավիճակով խուսափել բանակից. «Նույնիսկ նվազագույն պարտադիր զինվորական ծառայությունը, որը մեր թիրախն է և կազմում է 4-5 հազար մարդ, այս փուլում մենք չենք կարող համալրել»,- ասել է նա։
Գործող օրենսդրությամբ զինվորական զորակոչը հնարավոր է մեկուկես տարով հետաձգել երկու եղանակով՝ 2000 լարի վճարելով պետբյուջե, և եթե ժամկետային զինծառայողը քահանա է կամ սովորում է հոգևոր ուսումնարանում։ Արդեն հայտնի է, որ նոր օրենսգրքով պարտադիր զինվորական ծառայությունը մեկ տարով հետաձգելու համար վճարի չափը 2 հազարից կդառնա 10 հազար լարի։ Հինգ անգամ ավելացված գումարով տարկետման իրավունքից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ։ Գումար վճարելու միջոցով հետաձգումը բոլորին չի վերաբերի:
Պաշտպանության նոր օրենսգրքի քննարկումն ու ընդունումը նախատեսվում է խորհրդարանի գարնանային նստաշրջանի ընթացքում։ Օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարից։