Ռուսական օրենքի հետ կապված հերթական հայտարարությունն է արվել ԱՄՆ Պետական դեպարտամենտում։ Գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի խոսքերով՝ ԱՄՆ-ը շարունակում է մտահոգված լինել, որ ուժի մեջ մտնելուց հետո, օրենքը կխարանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և լրատվամիջոցները:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
«Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակությունը, լրագրությունը, մեդիա կազմակերպությունները ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնաքարն են։ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ականջալուր լինել այն նախազգուշացումներին, որ այս օրինագիծը չի համապատասխանում Եվրոպական միության նորմերին ու արժեքներին և, իհարկե, այն բացասաբար կանդրադառնա դեպի ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա»,- ասել է Պատելը ապրիլի 17-ին կայացած ճեպազրույցում։
Ապրիլի 17-ին, չնայած բազմահազար բողոքի ակցիաներին և միջազգային գործընկերների քննադատություններին, «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը։ Այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին սատարող 83 պատգամավորներից 73-ը «Վրացական երազանքի» անդամներ են, իսկ մնացածը իշխող կուսակցությանը ենթարկվող «Ժողովրդի ուժի» և «Եվրոպացի սոցիալիստների» անդամները։
«Մի կողմից վրաց ժողովուրդը, մյուս կողմից՝ 83 պատգամավոր, ովքեր դեմ են քվեարկել մեր եվրոպական ապագային։ Ժողովուրդը միշտ հաղթում է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին, ով մտադիր է վետո դնել ռուսական օրենքի վրա, եթե այն վերջնականապես ընդունվի։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել են, որ օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական արժեքներին: Նրանք Վրաստանին կոչ են արել ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ընդունումից, որը կարող է վտանգել Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն քվեարկությունից հետո կայացած ճեպազրույցում ասել է, որ «իրականում օրենքը հենց եվրոպական է» և «այն ոչ միայն չի հեռացնի Վրաստանին Եվրոպայից, այլ որակապես կմոտեցնի մեզ» ԵՄ ինտեգրման նպատակին։
