Պուտինը խոստովանել է, որ «Վագները» ֆինանսավորվել է պետության կողմից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ «Վագները» ֆինանսավորվել է պետբյուջեից։ Մինչ այս ՌԴ իշխանությունները պնդում էին, որ «Վագները» մասնավոր ռազմական ընկերություն է և կապ չունի պետության հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ես ուզում եմ, որ մենք բոլորս իմանանք այդ մասին։ «Վագներ» խմբի ֆինանսներն ամբողջությամբ ապահովել է պետությունը՝ ՊՆ-ից, պետբյուջեից։ Մենք ամբողջությամբ ֆինանսավորել ենք այս խումբը։

Միայն 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիսը պետությունը «Վագներին» վճարել է 86 միլիարդ 262 միլիոն ռուբլի աշխատավարձերի և խրախուսման համար։ Այստեղից աշխատավարձեր՝ 70 մլրդ 384 մլն, խրախուսումներ՝ 15 մլրդ 877 մլն։ Ապահովագրության վճարները կազմել են 110 միլիարդ 179 միլիոն»,- ասել է Պուտինը Կրեմլում պաշտպանության նախարարության զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

Բացի այդ, «Վագների» սեփականատերը՝ «Կոնկորդ» ընկերությունը, որը պատկանում է Եվգենի Պրիգոժինին, ըստ ՌԴ նախագահի, մեկ տարվա ընթացքում պետությունից ստացել է 80 միլիարդ ռուբլի՝ սննդամթերքի մատակարարման և սննդի ծառայությունների դիմաց։

«Պետությունն ամբողջությամբ իր վրա է վերցրել [«Վագների» - խմբ.] կարիքների ապահովումը, և այս ամբողջ խմբի մի մասը՝ այս «Կոնկորդ» ընկերությունը, միաժամանակ 80 միլիարդ ռուբլի է վաստակել։ Հուսով եմ, որ ոչ ոք ոչինչ չի գողացել կամ ավելի քիչ է գողացել: Մենք, իհարկե, կիմանանք այս ամենի մասին»,- ասել է Պուտինը։

Հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է «վագներականների» ճամբարները ռմբակոծելու մեջ և խոստացել սկսել «արդարության երթ»։ Նրա խոսքով, 25 հազար «վագներականները» պետք է պարզեին, թե «ինչու է այս անկարգությունը տեղի ունենում երկրում»։ Պաշտպանության նախարարությունը հերքել է Պրիգոժինի մեղադրանքները և նրա տարածած տեղեկությունը սադրանք անվանել։ Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հեղաշրջման փորձի հոդվածով քրեական գործ է հարուցել «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ։ Հունիսի 24-ին «Վագները» վերահսկողություն է սահմանել Դոնի Ռոստովում՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտների, այդ թվում՝ օդանավակայանի վրա և սկսել շարժվել դեպի Մոսկվա։ Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել Մոսկվա քաղաքում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ՌԴ քաղաքացիներին և Պրիգոժինի գործողությունները որակել որպես «դանակ թիկունքից»։ Նա խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր «բռնեցին դավաճանության ճանապարհը», կպատժվեն «անխուսափելի պատժով»։

Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը անսպասելիորեն հայտարարել է, որ Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Վագների» շարասյունը կվերադառնա դաշտային ճամբարներ, ինչը նա բացատրել է «ռուսական արյուն» թափելուց խուսափելու հիմնավորմամբ։ Նրա այս հայտարարությանը նախորդել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայության տարածած տեղեկությունն այն մասին, որ ողջ օրվա ընթացքում ընթացող բանակցությունների արդյունքում Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել շարժը դեպի Մոսկվա։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կփակվի, իսկ ինքը՝ Պրիգոժինը, կգնա Բելառուս։ Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ ապստամբության մեջ ներգրավված «Վագների» անդամների դեմ ոչ մի քրեական հետապնդում չի հարուցվի՝ «հաշվի առնելով նրանց վաստակը ճակատում»։

 

Այս թեմայով՝

Մեր նպատակը օրինական ճանապարհով ընտրված իշխանության տապալումը չէր․ Պրիգոժին

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։