Ռիկոթիի ճանապարհի շինարարության վրա աշխատող վարորդները գործադուլ են հայտարարել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռիկոթիի լեռնանցքի Խևի-Չումաթելեթի հատվածում շինարարության վրա աշխատող բեռնատարների վարորդները երկրորդ օրն է՝ գործադուլ են անում։ 15 վարորդներ այսօր հավաքվել են ընկերության գրասենյակի մոտ՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները և բարձրացնել օրավարձը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Գործադուլ անող վարորդները պնդում են, որ օրական 9 ժամ աշխատում են շատ դժվարանցանելի տեղանքում և տեղափոխում են բեռներ, որոնց քաշը գերազանցում է թույլատրելի նորմերը։

«Մենք օրական 33 լարի աշխատավարձ ունենք, 9 ժամ աշխատում ենք՝ բողոքում ենք սրա դեմ։ Ուզում ենք 8 ժամ աշխատել ու 50 լարի աշխատավարձ ունենալ։ 12 տոննանոց մեքենաներով 50-60 տոննա բեռ ենք տանում, աշխատում ենք նույնիսկ անձրևի ու ձյան ժամանակ։ Անվտանգությունը պաշտպանված չէ»:

«Կան սողանքային գոտիներ։ Հենց մեզ զանգում են, մենք առանց խնդրի գալիս ենք, որ ճանապարհը չփակվի, երթևեկությունը չդադարի։ Մեր կողմից խնդիր չկա, ընկերությունն ինքն է խնդիր ստեղծում, մեզ ավելի քիչ է վճարում, քան աշխատում ենք։ Այսօր 33 լարիով 60 տոննանոց մեքենայի վրա երևի ոչ ոք չի աշխատում»:

«Մենք միայն ցերեկը չենք աշխատում: Ես անձամբ աշխատում եմ գիշերային հերթափոխով, ինչն իհարկե դժվար է։ Օրվա հերթափոխն ինչ աշխատավարձ ունի, մենք էլ ունենք՝ 33 լարի, որը երբեմն մեզ նույնիսկ չեն վճարում»,- ասում են գործադուլավորները։

Վարորդները շինարարական ընկերության ներկայացուցիչներից պահանջում են բավարարել իրենց պահանջները, հակառակ դեպքում նրանք ասում են, որ չեն վերսկսի աշխատանքը։

Խևի-Չումաթելեթի հատվածը կառուցում է ավտոճանապարհների դեպարտամենտի կապալառու «Չինաստանի պետական ​​շինարարական և ինժեներական կորպորացիան»: Նախագիծը, որի արժեքը ի սկզբանե գնահատվել էր 330 մլն լարի, նախատեսում է Չումաթելեթի-Խևի 11,6 կմ հատվածում կառուցել չորս գոտի ունեցող ճանապարհ, 22 նոր կամուրջ և 3 թունել։

«Աշխատակիցների կողմից առաջադրված պահանջները, անշուշտ, կդիտարկենք և հնարավորինս հաշվի կառնենք երկու կողմերի համար ընդունելի համաձայնության հասնելու համար»,- ասում են շինարարական ընկերությունից և կոչ անում գործադուլավորներին ցանկացած պահանջ կամ բողոք ներկայացնել ղեկավարությանը՝ «լրատվամիջոցներին չհիմնավորված ու վարկաբեկող հայտարարություններ անելու փոխարեն»։

Մարտի 30-ին ճանապարհին մոտիկ սողանքների զարգացման վտանգի պատճառով Ռիկոթին փակվել է։ Ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է միայն ապրիլի 8-ին՝ հատուկ ռեժիմով։ Ապրիլի 11-ին 147-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ավտոճանապարհային վարչությունը կրկին արգելել է երթևեկությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):