Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 114-ից 194 կմ հատվածում (Ախալսոփելիի տրանսպորտային հանգույց-Զեստափոնի) ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ 147-րդ կիլոմետրին տեղի ունեցած քարաթափումից հետո ճանապարհը մաքրման կարիք ունի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Սկսել ենք պատրաստվել ընտրություններին, բոլոր 64 մունիցիպալիտետներում կհաղթենք․ Կոբախիձե
«Նշված ժամանակահատվածում, մինչև ավտոճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվի, թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը տեղի կունենա միջպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհով, իսկ կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է»,- հայտնել են ճանապարհային դեպարտամենտից։
Մաքրման աշխատանքների ավարտից հետո Ռիկոթիի ուղղությամբ երթևեկությունը կվերականգնվի մինչ այս սահմանված հատուկ ռեժիմով։
Ռիկոթիի լեռնանցքը փակվել է մարտի 30-ին՝ 149-րդ կիլոմետրին վտանգավոր սողանքների զարգացման պատճառով։ Երթևեկությունը վերականգնվել է ապրիլի 8-ից՝ հատուկ ռեժիմով։ Ճանապարհների վարչության որոշմամբ ժամը 07:00-ից 19:00-ն թույլատրվել է միայն թեթև և ուղևորատար ավտոմեքենաների, իսկ 21:00-06:00-ն ընկած ժամանակահատվածում բեռնատարների երթևեկությունը:
Մարտի 19-ին Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 161-րդ կիլոմետրին (Վերտղվիճալա գյուղի մոտ) սողանք է տեղի ունեցել և փակվել է ավտոճանապարհը։ Մարտի 13-ին Ուբիսա-Շորապանի հատվածում՝ 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանք, որը վնասել է կառուցվող թունելի մի հատվածը։
Այս թեմայով՝
Նման ճանապարհի կառուցման համար սա ամբողջական ուսումնասիրություն չէ. Գոդոլաձեն Ռիկոթիի նախագծի մասին
