Արևելյան և Արևմտյան Վրաստանը կապող մայրուղու Ռիկոթիի հատվածը մարտի 30-ից փակ է սողանքային գործընթացների զարգացման պատճառով։ Ճանապարհային դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելին մարտի 3-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքները կլինեն մինչև շաբաթվա վերջ, իսկ հետո կորոշվի, թե երբ կվերականգնվի երթևեկությունը։ Մինչ այդ երթևեկությունը կիրականացվի Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
«Սա առաջացել է ծայրահեղ անհրաժեշտությունից։ Ձյան հալոցքի հետևանքով ճանապարհի մոտ՝ մոտ 200 մետր բարձրության վրա, սողանքներ են առաջացել։ Դիտարկման արդյունքում բացահայտվել է ճեղքերի աճի և սողանքների առաջացման միտում: Այդ իսկ պատճառով մենք որոշում կայացրինք սահմանափակել երթևեկությունը Ռիկոթիի հատվածում:
Այս փուլում ավարտվել են Ռիկոթիի 149-րդ կիլոմետրի ճանապարհի լայնացման աշխատանքները, ընթացքի մեջ են համապատասխան երկրաբանական ուսումնասիրությունների ճանապարհաշինական աշխատանքները, ակտիվորեն ընթանում են միջազգային և տեղական մասնագետների երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունները։ Շաբաթվա վերջում հայտնի կլինեն նախնական արդյունքները, որոնք թույլ կտան քննարկել և՛ սպառնալիքների մակարդակը, և՛ ավտոմեքենաների շարժը վերականգնելու հնարավորությունը», - ասել է ավտոճանապարհների վարչության նախագահ Գիորգի Ծերեթելին։
Նա պնդում է, որ երբ որոշվեց Ռիկոթիի անցուղու կառուցումը, նախքան նախագծային որոշումների ընդունումը, մոտ 170 հորատանցքեր կազմակերպվեցին երկրաբանական հետազոտությունների համար անմիջապես Ռիկոթիի առաջին հատվածում, որտեղ այժմ զարգացել են սողանքային պրոցեսները: Նրա խոսքով, դրանից հետո միայն պատրաստվել է համապատասխան նախագծային որոշումը, նախագիծը ծրագրել ու կազմել է ամերիկա-թուրքական կոնսորցիումը, որը լավագույններից մեկն է աշխարհում։
«Ռիկոթին աշխարհագրական և տեղագրական առումով ամենադժվար հատվածն է շինարարության համար։ Նշված հատվածի բոլոր շինարարական ընկերությունները ընտրվում են միջազգային մրցութային ընթացակարգերի խստիվ պահպանմամբ և այդ ընթացակարգերը պահպանվում են համապատասխան դոնոր կազմակերպությունների կողմից։ Շինարարական աշխատանքներ իրականացնող բոլոր ընկերությունները համապատասխան փորձ ունեն, որոնք նմանատիպ ծրագրեր են իրականացնում բազմաթիվ երկրներում»,- ասել է Ծերեթելին՝ նշելով, որ Ռիկոթիի անցուղու մյուս հատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են սովորական ռեժիմով, իսկ 149 կիլոմետրանոց հատվածի շարունակական ուսումնասիրությունները չի խանգարի ամբողջ ծրագրի աշխատանքային գործընթացին և դրա ավարտի ժամկետներին:
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի 109 կիլոմետրանոց ճանապարհահատվածի խափանումների վերաբերյալ ճանապարհային վարչության նախագահն ասել է, որ ճանապարհի միայն 6 կիլոմետրանոց հատվածում պլանային վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես, ձմռան ընթացքում իրականացվում են վնասված ճանապարհների և փլուզված հատվածների վերականգնման աշխատանքները, որոնք խոչընդոտում են երթևեկությանը։
Մարտի 19-ին Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 161-րդ կմ հատվածում (Վերտղվիճալա գյուղի մոտ) սարալանջից սողանք է իջել և փակել ավտոճանապարհը։
Մարտի 13-ին Ուբիսա-Շորապանի հատվածում՝ 10-րդ կմ-ում, տեղի է ունեցել սողանք, որը վնասել է թունելի մի մասը։
Փետրվարի 21-ին փլուզվել է Սամտրեդիա-Գրիգոլեթի նորակառույց ավտոճանապարհի առաջին հատվածում կառուցված կամուրջը, որը դեռ պաշտոնապես չէր բացվել, թեև մեքենաների երթևեկությունն արդեն սկսվել էր: Վնասվել էր բեռնատար մեքենա, վարորդը փրկվել էր:
