14-ամյա Այթաջ Շախմարովայի սպանության գործով հարցաքննության կանչված Դմանիսիի մունիցիպալիտետի Զեմո Կարաբուլախ գյուղի հանրակրթական դպրոցի տնօրեն Գամլետ Իսմայլովի առողջական վիճակը վատացել է։ Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է տեղի հիվանդանոց։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
- 6 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
Դպրոցի տնօրենը իրեն վատ է զգացել, երբ Դմանիսիի կրթական ռեսուրս կենտրոնում կատարվածի շուրջ բացատրություն է տվել ԿԳ նախարարության գլխավոր տեսչության ներկայացուցիչներին։
Սագարեջոյի Լամբալո գյուղում հոկտեմբերի 6-ին 14-ամյա աղջիկ է սպանվել։ 26-ամյա Ալիմ Սադիգովը ձերբակալվել է անչափահասի դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Գործի նյութերի համաձայն՝ Սադիգովը աղջկան առևանգել է ամռանը՝ նրա հետ ամուսնանալու նպատակով։ Աղջիկը փորձել է փախչել, կարողացել է ուրիշի հեռախոսով զանգահարել իր մորը և ասել, որ չի ցանկանում ապրել այդ տղամարդու հետ, սակայն մայրն ու հորեղբայրը ստիպել են նրան մնալ առևանգողի մոտ՝ Լամբալո գյուղում։
Ռուսթավիի դատարանը սպանված աղջկա մորն ու հորեղբորը ձերբակալելու թույլտվություն է տվել։ Դատախազությունը նրանց մեղադրում է ամուսնություն հարկադրելու և հանցագործության մասին չհայտնելու մեջ։ Ձերբակալությունից առաջ մայրն ասել է, որ նա վախեցել է Ալիմ Սադիգովից, քանի որ վերջինս սպառնացել է սպանել իրեն, եթե աղջկան տանի։ Իսկ հետաքննության նյութերի համաձայն՝ մայրը համաձայն է եղել, որպեսզի իր աղջիկը ամուսնանա Սադիգովի հետ, քանի որ նա հարուստ է եղել։
14-ամյա Այթաջ Շախմարովան եղել է Կարաբուլախի հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ։ Նա նոր ուսումնական տարվանից դպրոց չի ներկայացել, իսկ տնօրենը այդ մասին չի հայտնել ո՛չ ոստիկանությանը, ո՛չ սոցիալական ծառայությանը։ Քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովան երկար գրառում է հրապարակել դպրոցի տնօրեն Գամլետ Իսմայլովի մասին, որտեղ նա տնօրենին մեղադրում է անչափահաս աղջիկների ամուսնության փաստերը թաքցնելու մեջ։ Երկու օր առաջ դպրոցի տնօրենը «Վրաստանի լուրերին» հայտնել էր, որ Բայրամովան կեղծ տեղեկություններ է տարածում և զրպարտության համար նրան դատի է տալու։
